Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրք պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել ԱՄՆ-ի դեսպանի հրաժեշտի արարողությանը

Թուրք պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել ԱՄՆ-ի դեսպանի հրաժեշտի արարողությանը

By
Թուրք պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել ԱՄՆ-ի դեսպանի հրաժեշտի արարողությանը

Թուրք-ամերիկյան հարաբերություններում վերջին օրերին առաջացած լարվածության ֆոնին հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասի հրաժեշտի արարողությունը:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ դեսպանի հրաժեշտի ընդունելությանը չեն մասնակցել ո՛չ թուրքական իշխանությունների, ո՛չ էլ ընդդիմության ներկայացուցիչները: 

Արարողությունը լուսաբանվել է սակավաթիվ լրագրողների կողմից, քանի որ հրավիրված լրագրողների մեծ մասը նույնպես չի ներկայացել արարողությանը:

Նշենք, որ նախօրեին՝ հոկտեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ բոյկոտելու է ԱՄՆ-ի դեսպանի հրաժեշտի հանդիպումը իր հետ:

«ԱՄՆ-ի դեսպանը ցանկանում է հրաժեշտի այցով հանդիպել ինձ հետ: Մենք չենք ընդունում այդ դեսպանի հրաժեշտի այցը: Մենք նրան չենք տեսնում որպես Թուրքիայում ԱՄՆ-ի ներկայացուցիչ»,- ասել էր Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակցի կալանավորումից հետո Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր.

 

«Վերջին իրադարձությունները ստիպել են ԱՄՆ-ի կառավարությանը վերագնահատել ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության և անձնակազմի նկատմամբ Թուրքիայի կառավարության վերաբերմունքը: Այդ վերագնահատման ընթացքում մեր դեսպանատուն և հյուպատոսություններ այցելողների թիվը կրճատելու նպատակով մենք դադարեցրել ենք բոլոր ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի բոլոր դիվանագիտական հաստատություններում»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0