Գլխավոր էջ | Թուրքիա | Անտեսանելի արքայի հրամանով եմ հեղաշրջում իրականացրել. Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով Էրդողանի դեմ մահափորձի համար մեղադրվող նախկին գեներալ

Անտեսանելի արքայի հրամանով եմ հեղաշրջում իրականացրել. Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով Էրդողանի դեմ մահափորձի համար մեղադրվող նախկին գեներալ

By
Անտեսանելի արքայի հրամանով եմ հեղաշրջում իրականացրել. Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով Էրդողանի դեմ մահափորձի համար մեղադրվող նախկին գեներալ

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի գործի շրջանակներում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձի համար մեղադրվող նախկին գեներալ Գյոքհան Շահին Սյոնմեզաթեշը դատական նիստի ընթացքում հայտնել է, որ հեղաշրջման փորձի ժամանակ իրենք գործել են «անտեսանելի արքայի» հրամանով և համոզված են եղել, որ այն ամենն ինչ անում են կատարում են հանուն հայրենիքի բարօրության: Այս մասին գրում է թուրքական haberler.com կայքը:

«Անտեսանելի արքայի հրամանով եմ հեղաշրջում իրականացրել: Կարծում էինք, թե հանուն հայրենիքի է արվում այդ ամենը: Մեզ հրաման տվողները մեր մեջքի ետևում չկանգնեցին, մեզ խաբեցին: Լավ էր, որ հեղաշրջումը տեղի չունեցավ», - դատարանի դահլիճում ասել է մեղադրյալը:

Ինչ վերաբերվում է հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչը համարվող ամերիկաբնակ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, պաշտոնաթող գեներալը հայտնել է, որ նրա հետ որևէ կապ չունի:

«Այդ Փենսիլվանիայում նստածը թող գա ինքն իր պաշտպանական ճառն ընթերցի», - ասել է  Սյոնմեզաթեշը:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0