Գլխավոր էջ | Թուրքիա | Անկարայի կուլիսներում խոսում են Դավութօղլուի վերադարձի մասին

Անկարայի կուլիսներում խոսում են Դավութօղլուի վերադարձի մասին

By
Անկարայի կուլիսներում խոսում են Դավութօղլուի վերադարձի մասին

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում (AKP-ԱԶԿ) փոփոխություններ են սպասվում: Թուրքական «internethaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այսպիսի պնդում է արել  թուրքական «Sözcü» թերթի հոդվածագիր Զեյնեփ Գյուրջանլըն:

Նա նշել է, որ Անկարայի կուլսներում խոսվում է նախկին պաշտոնյաների վերադարձի մասին: Նրանք, ովքեր ժամանակին ինչ-ինչ պատճառներով հեռացել են պաշտոնից կամ պաշտոնանկ են արվել և ովքեր չեն համարվում «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» անդամ ու «կոռուպցիայի մեջ ներգրավված չեն եղել», կվերականգնեն իրենց հեղինակությունը:

Այդպիսի անձանցից է նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Նա, ըստ Գյուրջանլըի տեղեկությունների, հաջորդ ամիս Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահի պաշտոնում կփոխարինի Իսմայիլ Քահրամանին:

Նշվում է, որ կուլիսներում նման խոսակցություններ սկսվել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթներից հետո, որոնց ժամանակ նա հայտարարել է, թե կոռուպցիայի մեջ ներգրավածներին կհեռացնեն:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0