Գլխավոր էջ | Թուրքիա | Անկարայում կայացել է ԵԽ-ի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում

Անկարայում կայացել է ԵԽ-ի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում

By
Անկարայում կայացել է ԵԽ-ի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում

Սեպտեմբերի 8-9-ին Եվրախորհրդի և Թուրքիայի միջև խոսք ազատության և ահաբեկչության դեմ պայքարի թեմայով համաժողով է տեղի ուենցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «T24.com.tr» լրատվակայքը:

Եվրախորհրդի հանձնաժողովը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արդարադատության նախարարության պաշտոնյաների հետ: Քննարկվել են Թուրքիայի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԿ) և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները խախտող  գործողությունները:

Հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել են Գերագույն դատարանի և սահմանադրական դատարանի ներկայացուցիչները, ինչպես նաև արտակարգ դրության նոր կազմված հանձնաժողովի անդամները: ԵԽ պատվիրակությունը քննադատել  է Թուրքիային ստանձնած պարտավորությունները չկատարելու համար և խիստ նախազգուշացումներ հնչեցրել:

Նշվել է, որ Թուրքիայի դատախազությունների և առաջին ատյանի դատարանների որոշումները պետք է համապատասխանեն ՄԻԵԿ -ի և ՄԻԵԴ-ի, ինչպես նաև՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշումներին ու իրավական սկզբունքներին:

Համաժողովի ընթացքում քննարկվել են մասնավորապես հետևյալ թեմաները.

- Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառման և մասնավորապես խոսքի ազատության հարցերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական սկզբունքներին ենթարկվելու անհրաժեշտությունը:»

- Վերջին զարգացումների ազդեցությունը Թուրքիայի վրա, հատկապես առնչվող օրենքների համապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային:

- Դատախազությունների և առաջին ատյանի դատարանների որոշումները համապատասխանությունը ՄԻԵԿ և ՄԻԵԴ-ի սկզբունքներին:

- Կալանավորումները պետք է կիրառել որպես ծայրահեղ միջոց՝ հիմնված ՄԻԵԿ-ի հիմնավոր կասկածի վրա:

- ԵԽ-ի և Թուքրիայի միջև երկխոսությունն ու համագործակցույթունը պետք է շարունակվեն:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0