Գլխավոր էջ | Թուրքիա | Պոլսո պատրիարքի թեկնածուների անունները դեռ հայտնի չեն. Սահակ եպիսկոպոս Մաշալյան

Պոլսո պատրիարքի թեկնածուների անունները դեռ հայտնի չեն. Սահակ եպիսկոպոս Մաշալյան

By
Պոլսո պատրիարքի թեկնածուների անունները դեռ հայտնի չեն. Սահակ եպիսկոպոս Մաշալյան

Պոլսո պատրիարքի թեկնածուների անունները դեռևս հայտնի չեն. այս մասին Tert.am-ին հայտնեց Պոլսո պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը՝ նշելով, որ շրջանառվող անունները գուցե փոխվեն, դեռ թեկնածուների պաշտոնական անունները որոշված և հայտարարված չեն:

Նրա խոսքով՝ դեռ նամակ են ուղարկել Ստամբուլի նահանգապետարան՝ նշելով, որ ցանկանում են ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 13-ին: «Դեռ պետությունից պատասխանն ենք սպասում: Բացի այդ, պետությունից նաև կանոնադրություն ենք սպասում: Եթե մեր առաջարկած ամսաթիվը պետությունն ընդունի, Ներքին գործերի նախարարությունն ընտրությունների անցկացման կանոնադրություն պետք է ուղարկի: Կանոնադրությունն ուղարկվելուց հետո թեկնածուների անունները կհայտարարվեն»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ չնայած բնական թեկնածուների՝ իր, Պոլսո պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանի, պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանի, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանի անուններն են շրջանառվում, սակայն   դեռևս խոսել նրանց առաջադրվելու մասին, շուտ է: «Իրենք խոսել են, որ թեկնածու են, կամ չեն: Բայց դեռ պաշտոնապես հայտարարված չեն անուններ: Հնարավոր է, որ բացի քննարկվողներից, այլ անուններ էլ լինեն»,- ասաց նա:

Այս պահին Պոլսո պատրիարքարանում սպասում են նահանգապետարանից պատասխանի: Սահակ Մաշալյանի խոսքով՝ սպասումները դրական են, քանի որ Թուրքիայի նախագահի կողմից էլ է հնչել կարծիք, որ պետք է Պոլսո պատրիարքի ընտրություններն անցկացվեն: Թե երբ կպատասխանի նահանգապետարանը, Պոլսո պատրիարքարանի եկեղեցական խորհրդի ատենապետը դժվարացավ պատասխանի: Միայն նշեց, որ եթե երկու ամսվա ընթացքում պատասխան չլինի. պետք է հետևողական լինեն այն ստանալու հարցում:

Սահակ Մաշալյանի խոսքով՝ պատրիարքարանի ֆինանսական միջոցների հետ կապված խնդիրները դեռևս ամբողջովին չեն լուծվել: «Սակայն հիմա Գարեգին Բեքչյանի ստորագրությամբ դրամական ծախսեր լինում է իրականացնել: Ստորագրությունը փոխանցված է»,- ասաց նա:

Սահակ Մաշալյանը պատմեց, որ հիմա պատրիարքարանում հանդարտ մթնոլորտ է, բոլոր եկեղեցական արարողությունները կատարվում են: «Ժողովուրդը շատ հոգ է, անհամբերությամբ սպասում են պատրիարքի ընտրություններին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

2016թ.-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը:

2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը և արդեն ձեռնամուխ է եղել պատրիարքական ընտրությունների կազմակերպմանը։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0