Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքական TUSAŞ ընկերությունը լիովին տեղական ինքնաթիռի արտադրության նախագիծ է սկսել

Թուրքական TUSAŞ ընկերությունը լիովին տեղական ինքնաթիռի արտադրության նախագիծ է սկսել

By
Թուրքական TUSAŞ ընկերությունը լիովին տեղական ինքնաթիռի արտադրության նախագիծ է սկսել

Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության (TUSAŞ) գլխավոր տնօրեն Թեմել Կոտիլը հայտարարել է լիովին տեղական ինքնաթիռի արտադրության նախագծի մասին: Թուրքական «Haber7.com» լրատվակայքի համաձայն՝ «HÜRJET» անունը կրող ինքնաթիռը նախագծվել է ավելի վաղ TUSAŞ-ի կողմից արտադրված «HÜRKUŞ» ուղղաթիռի նմանությամբ:

Կոտիլը տեղեկացրել է, որ իրենք ինքնաթիռի արտադրության նոր նախագծի վրա համատեղ աշխատելու առաջարկով արդեն դիմել են «Boeing» ընկերությանը և սպասում են պատասխանին: TUSAŞ -ի գլխավոր տնօրենը նաև հավելել է, որ «HÜRKUŞ», «ANKA», «T-625» ուղղաթիռների և նմանատիպ յուրօրինակ նախագծերի օգնությամբ ընկերությունը նախատեսում է տարեկան 25 տոկոս աճ գրանցել:

 

«Սեփական միջոցներով սկսել ենք «HÜRJET»-ի նախնական աշխատանքները, որը «HÜRKUŞ»-ի ինքնաթիռային տարբերակն է: Սրանք լիովին թուրքական արտադրություն են: Հունիսին Թուրքիայի օդուժին 15 «HÜRKUŞ» ուղղաթիռ կհանձնենք: «HÜRJET»-ի աշխատանքներն էլ արդեն սկսել ենք: Թուրքիայի հակաօդային պաշտպանության հրամանատարությունը կամ ռազմարդյունաբերական քարտուղարությունը դեռևս այս իքննաթիռի համար պատվեր չեն տվել», - նշել է Կոտիլը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0