Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքական ընկերությունն ավելացրել է զրամեքենաների վաճառքի ծավալները

Թուրքական ընկերությունն ավելացրել է զրամեքենաների վաճառքի ծավալները

By
Թուրքական ընկերությունն ավելացրել է զրամեքենաների վաճառքի ծավալները

Թուրքիայի խոշորագույն «Koç» հոլդինգի մեջ մտնող «Otokar» ռազմարդյունաբերական ընկերությունն ավելացրել է զրահապատ մեքենաների վաճառքի քանակը: Ըստ թուրքական «Karar» լրատվամիջոցի՝ 2017թ. առաջին 6 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, նշյալ մեքենաների վաճառքը աճել է 14 տոկոսով:

Եթե 2016թ. առաջին 6 ամսում վաճառվել էր 257 զրահապատ մեքենա, ապա 2017թ. առաջին 6 ամսվա ընթացքում այդ թիվը հասել 292-ի:

Բացի դրանից ավելացել է ընկերության 4x4 լիաքարշակ ռազմական մեքենաների վաճառքի քանակը: Մասնավորապես, եթե նախրոդ տարում վաճառվել էր նմանատիպ 14 մեքենա, ապա այս տարի արդեն վաճառվել է 23 մեքենա:

Ընդհանուր առմամբ ընկերությունը 2014թ. վաճառել է 368, 2015-ին՝ 487, իսկ 2016-ին՝ 595 զրահապատ մեքենա:

«Otokar»-ը 2017-ի առաջին կիսամյակում ստացել է 47մլն եվրոյի պատվեր, որոնք կիրականացվեն մինչև տարեվերջ:

Թուրքական աղբյուրը նշում է, որ ընկերությունը զրահամեքենաներ և այլ զինտեխնիկա է վաճառում ավելի քան 30 երկրների:

 

Հիշեցնենք, որ «Otokar» ընկերությունն արտադրում է 4×4 ընթացամասով 4 տեսակի զրահամեքենա` «Kobra», «Kobra-2», «Ural» և «Kale»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0