Գլխավոր էջ | Թուրքիա | Հայտնի է Պոլսի պատրիարքի ընտրության նախնական օրը

Հայտնի է Պոլսի պատրիարքի ընտրության նախնական օրը

By
Հայտնի է Պոլսի պատրիարքի ընտրության նախնական օրը

Ինչպես հայտնի է, Պոլսի պատրիարքի տեղապահի ընտրությունից հետո հանգրվան առ հանգրվան գործում է պատրիարքի ընտրության ընթացքը: Կարգադիր հանձնախմբի բանբեր փաստաբան Սեպուհ Ասլանկիլի հայտարարությամբ հայտնի է դառնում, որ արդեն ճշտված է ընտրության ամսաթիվը: Այսպես, կիրակի՝ դեկտեմբերի 10-ին կկայանա պատգամավորների ընտրությունը, իսկ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 13-ին, պատգամավորները պիտի ընտրեն պատրիարքին: Այս մասին հայտնում է Պոլսի «Ակօս» շաբաթաթերթը:

Կարգադիր հանձնախմբի պատրաստած աղերսագիրը տեղապահ սրբազանի կողմից վավերացվելուց հետո հանձնվել է Պոլսի կուսակալությանը, որն իր հերթին աղերսագիրը պիտի փոխանցի Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը: Ընտրության վերջնական օրը կհստակեցվի նախարարության որոշումից հետո:

Սեպուհ Ասլանկիլը նաև հայտնում է, որ մինչ այդ շարունակվելու է ընտրողների անվանացանկերի պատրաստությունը: «Թաղային խորհուրդներին գրավոր կերպով հայտնեցինք իրենց տարածաշրջանի ընտրողների թիվը հստակեցնելու մասին մեր պահանջը: Կարծում ենք, որ մինչև այս ամսվա վերջ այդ ցանկերը պատրաստված կլինեն, և դրանց հիման վրա կկարողանանք ճշտել յուրաքանչյուր թաղի պատգամավորների թիվը: Առայժմ աշխատում ենք նաև պատրիարքության թեկնածուների անունները հստակեցնելու շուրջ: Եթե թեկնածուների թիվը հինգից պակաս է, ապա խնդիր չունենք արդեն, բայց եթե ավելի մեծ թվով թեկնածուներ ներկայանան, հոգևորական դասը ստիպված պիտի լինի այդ անունները հինգով սահմանելու: Միայն դրանից հետո պիտի ընդունենք պատգամավորության թեկնածուների դիմումները: Ուշագրավ է, որ պատգամավորները չեն կարող հրապարակել, թե իրենք հօգուտ որ թեկնածուի պիտի քվեարկեն: Բավական խնդրահարույց է թվում դա, քանի որ խնդիրը ոչ թե պատգամավոր ընտրելու, այլ պատրիարք ընտրելու մասին է: Հետևաբար ընտրողների ամենաարդար իրավունքը պիտի լինի իմանալ, թե որ պատգամավորը որի համար պիտի աշխատի»,- ասում է նա:

 

Նշենք, որ այս երևույթը երկար ժամանակ է, ինչ բանավեճի նյութ է դարձել, ինչը բարեփոխության կարիք ունի, սակայն այդ բարեփոխությունը չի կարելի իրականացնել ընտրության շեմին:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0