Գլխավոր էջ | Թուրքիա | Գերմանիան 4 ամսում Թուրքիային վաճառել է 5.6 մլն եվրոյի զենք ու զինամթերք

Գերմանիան 4 ամսում Թուրքիային վաճառել է 5.6 մլն եվրոյի զենք ու զինամթերք

By
Գերմանիան 4 ամսում Թուրքիային վաճառել է 5.6 մլն եվրոյի զենք ու զինամթերք

2017թ. առաջին չորս ամիսների ընթացքում գերմանական ընկերությունները Թուրքիային են վաճառել 5 մլն 600.000 եվրո ընդհանուր արժողությամբ զենք և զինամթերք: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Odatv.com» լրատվակայքը:

Գերմանական «Deutsche Welle»-ին հղում կատարող կայքը գրում է, որ Գերմանիայի դաշնային խորհրդարանի՝ «Ձախերի» կուսակցությունից պատգամավոր Սևիմ Դաղդելենը թեմայի վերաբերյալ հարցում է ուղղել երկրի էկոնոմիկայի նախարարությանը: Ըստ նախարարության պատասխանի՝ այդ թիվը վերաբերում է այն վաճառքներին, որոնք վաղուց էին թույլատրվել, բայց իրականացվել են 2017թ տարեսկզբին:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունից ստացված մեկնաբանության համաձայն՝ այդ գործարքներից մի մասը արտոնվել էր դեռևս մի քանի տարի առաջ: Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիային 2016թ. վաճառվել է 49 մլն եվրո ընդհանուր արժողությամբ զինամթերք: 2015թ. այդ ցուցանիշը կազմել է 26 մլն 500.000 եվրո:

2017թ. առաջին 4 ամիսների ընթացքում Գերմանիայի կառավարությունը թույլատրել է Թուրքիային 22 մլն եվրո ընդհանուր արժողությամբ զենքի և զինամթերքի վաճառքը: Իսկ նՆախորդ տարի արտոնվել էր 83.9 մլն եվրո արժողությամբ զինամթերքի վաճառք:

 

Նշենք, որ Գերմանիայի օրենքների համաձայն՝ տեղական ռազմարդյունաբերական ընկերությունները երկրից դուրս զենք և զինամթերք վաճառելու համար պետք է ստանան դաշնային կառավարության հատուկ թույլտվությունը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0