Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրք ազգայնականները կոչ են արել ՌԴ-ին հրաժարվել Հայաստանի հետ ռազմական միությունից

Թուրք ազգայնականները կոչ են արել ՌԴ-ին հրաժարվել Հայաստանի հետ ռազմական միությունից

By
Թուրք ազգայնականները կոչ են արել ՌԴ-ին հրաժարվել Հայաստանի հետ ռազմական միությունից

Թուրքիայի ազգայնական «Մեծ միասնություն» կուսակցության նախագահ Մուստաֆա Դեստիջին իր կուսակցության ժողովի ժամանակ հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ կոչ անելով Ռուսաստանին հրաժարվել հայ-ռուսական միացյալ զորախմբից։ Այս մասին հայտնում է Haber 7-ը։

«Ռուսաստանի ու Հայաստանի ուժերի միավորումը պատշաճ հետաքրքրություն չի առաջացրել թուրքական հասարակության մոտ, սակայն պետք է ավելի մոտիկից դիտարկել այդ որոշման պատճառները»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի հետ զորքերի միավորման կարիք չունի։ Համատեղ զորքերը ստեղծվում են՝ ի շահ Հայաստանի, և ուղղված կլինեն Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։

 

«Թուրքիան Ադրբեջանի դեմ ագրեսիայի դեպքում պարտավոր է լինել Ադրբեջանի կողքին, այդ իսկ պատճառով Ռուսաստանին դիվանագիտության օգնությամբ պետք է հետ պահել համատեղ զորախմբի ստեղծման որոշումից»,-ասվում է հայտարարությունում։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0