Գլխավոր էջ | Թուրքիա | Էրդողանի բջջային հնարքը

Էրդողանի բջջային հնարքը

By
Էրդողանի բջջային հնարքը

Թուրքիայի նախագահ Էրդողանը այդ երկրում նախորդ տարի հուլիսին հեղաշրջման փորձից մեկ տարի անց, այդ կապակցությամբ բջջային հաղորդագրությամբ դիմել է Թուրքիայի հանրությանը: Այդ հաղորդագրությունը, որ տեւել է մոտ 20 վարկյան, հաղորդել են Թուրքիայի բջջային բոլոր օպերատորները, ինչպես հայտնում է BBC-ն: Թուրքիայի բնակչությունն այն ստանում է ինքնաբերաբար, երբ փորձում է զանգ կատարել հեռախոսով: Էրդողանն այդպիսով հեղաշրջման փորձի մեկ տարին լրանալու կապակցությամբ կիրառելով այդ բջջային հնարքը, ըստ երեւույթին ակնարկել է հենց մեկ տարի առաջ իրադարձությունները, երբ հեղաշրջման փորձի ընթացքում նա հանրությանն էր դիմում բջջային կապի միջոցով: Իսկ նախօրեին, Էրդողանը մասնակցել էր Ստամբուլում մեծ հանրահավաքին, որ նրա կողմնակիցները կազմակերպել էին հեղաշրջման փորձի տապալման տարեդարձի կապակցությամբ: Էրդողանը հայտարարել էր ժողովրդավարության հաղթանակի մասին, միաժամանակ սպառնալով գլխատել բոլոր դավաճաններին:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0