Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայի իշխանությունների կողմից ասորական սրբավայրերին վերաբերող որոշումը չի տարածվի հայկական կալվածքների վրա. Բագրատ Էստուկյան

Թուրքիայի իշխանությունների կողմից ասորական սրբավայրերին վերաբերող որոշումը չի տարածվի հայկական կալվածքների վրա. Բագրատ Էստուկյան

By
Թուրքիայի իշխանությունների կողմից ասորական սրբավայրերին վերաբերող  որոշումը չի տարածվի հայկական կալվածքների վրա. Բագրատ Էստուկյան

Թուրքիայի իշխանությունների կողմից Ասորական սրբավայրերին վերաբերող  որոշումն ապօրինի էր, սակայն դա չի նշանակում, որ այն կտարածվի հայկական կալվածքների վրա ևս. այս մասին Tert.am-ին հայտնեց Ստամբուլում հրապարակվող «Ակոս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր  Բագրատ Էստուկյանը:

«Ասորական եկեղեցիները, վանքերը գրանցեցին որպես պետական, հետո պետականից որոշեցին կալվածքները փոխանցել կրոնական տեսչությանը: Սակայն այս երկրորդ կետից հետ կանգնեցին, նման բան չարեցին: Եկեղեցիները, վանքերը, գերեզմանները միայն պետականացվեցին, հետդարձ համայնքին չեղավ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանն էր բարձրաձայնել  ասորական համայնքի՝ իշխանությունների կողմից բռնի կերպով պետականացված սրբավայրերի խնդիրը: Նա նշել էր, որ ասորական համայնքի հետ պատահածը կարող է անդրադառնալ Թուրքիայում ապրող բոլոր փոքրամասնությունների վրա։

Բագրատ Էստուկյանը բացառեց նման որոշման տարածումը հայերի սրբավայրերի վրա: Նա նշեց, որ այդ որոշումը վերաբերում էր միայն Թուրքիայի Մարդին քաղաքի սրբավայրերին: «Մարդին քաղաքում մենք մի եկեղեցի ունենք: Այդ եկեղեցու հետ կապված Հայոց պատրիարքարանը, չնայած շատ պահանջատեր չի եղել, սակայն ոչ մի զարգացում այս ընթացքում չտեսանք: Մենք այդ տարածքում միայն այդ հայկական եկեղեցին ունենք, այլ սրբավայրեր չկան»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0