Գլխավոր էջ | Թուրքիա | Հայոց ցեղասպանություն եզրույթի օգտագործումն արգելող օրենքը խիստ վնասելու է Թուրքիա-ԵՄ հարաբերություններին. թուրքագետ

Հայոց ցեղասպանություն եզրույթի օգտագործումն արգելող օրենքը խիստ վնասելու է Թուրքիա-ԵՄ հարաբերություններին. թուրքագետ

By
Հայոց ցեղասպանություն եզրույթի օգտագործումն արգելող օրենքը խիստ վնասելու է Թուրքիա-ԵՄ հարաբերություններին. թուրքագետ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ներսում ներկայումս առկա լարվածության պատճառը քրդական կուսակցության ներկայացուցիչների կողմից մշտապես «Քուրդիստան» տերմինի շահարկումն է։ Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերջին ամիսներին Թուրքիան արտաքին և ներքին ճգնաժամերի առաջ է կանգնած։ Նրա խոսքով՝ բացի այն, որ թուրք-քրդական բախումներն են սրվել, ԵՄ-ի հետ հարաբերությունները նոր սրացման փուլում են։ Թուրքագետի պնդմամբ՝ վերջին ամիսներին հաճախակիացել են անգամ վիրավորանքները պատգամավորների միջև։

Թուրքիայի խորհրդարանում հայտնված՝ «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» եզրույթների օգտագործումն արգելող օրինագծի վերաբերյալ թուրքագետն ընդգծեց, որ նախագիծը շատ նման է Թուրքիայի սահմանադրության 301 հոդվածին, որն արգելում է այնպիսի արտահայտություններ, որոնք վիրավորում են թուրքական ազգը:

Թուրքագետը նկատեց, որ թուրք ազգայնականների համար շատ մեծ խնդիր է հայազգի պատգամավորների կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը։ Այդ է պատճառը, որ որոշում է կայացվել երկու եզրույթներն օգտագործելն արգելող օրինագիծ մշակել։

«Օրինագիծն ամբողջությամբ մշակված է և շուտով մուտք կգործի թուրքական խորհրդարան։ Եվրոպական կառույցներն արդեն իսկ արձագանքել են օրինագծին՝ նշելով, որ այն մի քանի քայլ հետ է ժողովրդավարական նորմերից։ Այդպիսով, դա շատ կվնասի Թուրքիա-ԵՄ հարաբերություններին»,- ընդգծեց Խուդավերդյանը։

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը նշեց, որ այս ամենը հին պատմություն է՝ նոր դրսևորումներով։ «Դատարանները շատ լայն կկիրառեն այս օրենքի դրույթները։ Սա բերելու է հակազդեցության, եվրոպական դատարան նոր գործերի, քննադատության հենց Թուրքիայի ներսում»,- ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ սա քաղաքական պայքար է փոքրամասնությունների անկախության դեմ, ինչն անխուսափելիորեն բերելու է քննադատության։

«ԵՄ-ն, բնականաբար, դեմ կլինի այն նախագծին, և մենք պետք է հուսանք, որ հազարավոր մտավորականներ այս օրինագծի հիման վրա բանտ չեն նետվի, ինչպես եղել է մինչ այժմ՝ թուրքական ինքնությունը վիրավորելու կամ պատմական ինչ-որ դրվագներ կասկածի տակ դնելու պատճառով։ Ազատ արտահայտության վերաբերյալ ամենաշատ վճիռներից հենց Թուրքիայի դեմ են կայացվում»,- նկատեց իրավաբանը։

Համաձայն նոր օրինագծի՝ «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» եզրույթներն օգտագործող պատգամավորները կտուգանվեն աշխատավարձի երկու երրորդի չափով և առժամանակ կզրկվեն նիստերին մասնակցելու հնարավորությունից։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0