Գլխավոր էջ | Թուրքիա | Պենտագոնը զգուշացրել է Անկարայի կողմից ռուսական C-400-ի գնման ռիսկերի մասին

Պենտագոնը զգուշացրել է Անկարայի կողմից ռուսական C-400-ի գնման ռիսկերի մասին

By
Պենտագոնը զգուշացրել է Անկարայի կողմից ռուսական C-400-ի գնման ռիսկերի մասին

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետտիսը հարցականի տակ է դրել Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հնարավորությունը: Համապատասխան հայտարարությամբ Պենտագոնի ղեկավարը հանդես է եկել լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է Kommersant-ը: «Խնդիրն այն է, թե ինչպես ՆԱՏՕ-ի համակարգերը կհամագործակցեն ռուսական տեխնիկայի հետ: Դրանք համատեղելի չեն: Դրանք այնպես են ստեղծված, որ անհնար է մեկը մյուսի հետ համադրել»,-համոզմունք է հայտնել Մետտիսը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է սպասել մինչ Թուրքիայի և Ռուսաստանի միջև գործարքի կնքմանը՝ տեսնելու համար, թե ինչի դա կհանգեցնի: Պարբերականը նշում է, որ երեկ Bloomberg գործակալությունը հայտնել էր ռուսականС-400-ը 2,5 միլիարդ դոլարով գնելու՝ Թուրքիայի համաձայնության մասին:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0