Գլխավոր էջ | Թուրքիա | Երբ ժամանակը գա, մանրամասնորեն կպատմեմ, թե ինչպես եմ փախել բանտից. Նիշանյան

Երբ ժամանակը գա, մանրամասնորեն կպատմեմ, թե ինչպես եմ փախել բանտից. Նիշանյան

By
Երբ ժամանակը գա, մանրամասնորեն կպատմեմ, թե ինչպես եմ փախել բանտից. Նիշանյան

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը խոստացել է, որ երբ գա ժամանակը, մանրամասնորեն կպատմի, թե ինչպես է փախել բանտից: Այդ մասին նա խոսել է թուրքական HaberTurk-ի լրագրողի հետ զրույցում:

Նիշանյանի հետ կապ հաստատած թուրք լրագրողը փորձել է հետաքրքրվել, թե արդյոք նա բանտից թույլտվությամբ է դուրս եկել, ինչին ի պատասխան լեզվաբանն ասել է. «Չեմ ցանկանում այդ թեմայով որևէ մեկնաբանություն տալ: Մի փոքր վաղ է խոսել կատարվածի միջոցների և ձևի մասին: Թող ոչ ոք չկասկածի, որ երբ գա ժամանակը, ամենայն մանրամասնությամբ կպատմեմ կատարվածը: Սակայն դեռևս ժամանակը չէ»:

Խոսելով այն մասին, թե ինչու է նման որոշում կայացրել՝ 2014 թվականից ազատազրկման մեջ գտնվող լեզվաբանն ասել է. «Մտածեցի, որ 3.5 տարին արդեն բավական է, եկել է ժամանակը, երբ պետք է շունչ քաշել: Սա է ամենը: Նման պայմաններում որոշում կայացրեցի Թուրքիայի թերություններից օգտվելով դուրս գալ պետության վերահսկողության տարածքից»:

Նիշանյանի հետ հեռախոսակապ է հաստատել նաև թուրքական «Դողան» լրատվամիջոցը, ում մտավորականն ասել է. «Բանտում էի, բայց արդեն չեմ: Չեմ էլ մտածում այնտեղ վերադառնալ»: Պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիայում է, թե արդեն դրա սահմաններից դուրս է եկել՝ Նիշանյանը նշել է. «Ես էլ չգիտեմ որտեղ եմ: Տարոսը բռնությանը զոհ գնացած բոլոր մարդկանց»:

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում էր և դատապարտված 17 տարվա ազատազրկման, բանտից փախուստի է դիմել: Նախնական տեղեկություններով՝ Նիշանյանը հուլիսի 14-ի առավոտյան թույլտվությամբ դուրս է եկել Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և երեկոյան այդպես էլ հետ չի վերադարձել:

Ուշագրավ է, որ նրա թվիթերյան ու ֆեյսբուքյան էջում հայտնվել է գրառում, որտեղ ասվում է. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»:

 

Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: Շատերն են հանդես եկել նրան ազատ արձակելու կոչով` նշելով, որ Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը` հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0