Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայում Ռուսաստանի նորանշանակ դեսպանը ժամանել է Անկարա

Թուրքիայում Ռուսաստանի նորանշանակ դեսպանը ժամանել է Անկարա

By
Թուրքիայում Ռուսաստանի նորանշանակ դեսպանը ժամանել է Անկարա

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության նոր դեսպան Ալեքսեյ Երխովը ժամանել է Անկարա: Հուլիսի 15-ին նա կմասնակցի մեջլիսի հատուկ նիստի աշխատանքներին՝ նվիրված ռազմական հեղաշրջման փորձի մեկ ամյակին: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

Օդանավակայանում դեսպանին դիմավորել է Թուրքիայի ԱԳՆ աշխատակիցը: Հավատարմագրերի պատճենների հանձնման արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 17-ին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երխովին Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում էր նշանակել 2017 թվականի հունիսին: Դիվանագետն ավելի վաղ աշխատել է Եգիպտոսում, ինչպես նաև զբաղեցրել Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսի պաշտոնը:

 

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում ցուցահանդեսի բացման ժամանակ սպանվել էր: Հանցագործը մի քանի անգամ թիկունքից կրակել էր դեսպանի վրա: Ոստիկանության գործողությունների արդյունքում մարդասպանը ևս սպանվել էր:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0