Գլխավոր էջ | Թուրքիա | Էրդողանը թերթերին կարգադրել է չգրել «արդարության երթ»-ի մասին. թուրք պատգամավոր

Էրդողանը թերթերին կարգադրել է չգրել «արդարության երթ»-ի մասին. թուրք պատգամավոր

By
Էրդողանը թերթերին կարգադրել է չգրել «արդարության երթ»-ի մասին. թուրք պատգամավոր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արգելել է երկրի խոշորագույն լրատվամիջոցներին լուսաբանել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Dıken-ը, այս մասին հայտարարել է ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Այքութ Էրդողդուն:

Նա թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է, որ Էրդողանը կարգադրել է բոլոր թերթերի ղեկավարներին ու մասնավորապես Թուրքիայում խոշորագույն՝ «Այդըն» հոլդինգին «չգրել «արդարության երթի» մասին»: «Նա «արդարության երթ»-ի մասին գրելն ահաբեկչություն է կարծում, քանի որ վախենում է: Անատոլիայի ճանապարհներից բարձրացող արդարության ճիչը ցնցում է նախագահական պալատը»,- նշել է Էրդողդուն:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը ելույթ էր ունեցել, որում «արդարության երթ»-ի բոլոր մասնակցողներին հավասարեցրել էր հեղաշրջման փորձը նախաձեռնողների հետ:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0