Գլխավոր էջ | Թուրքիա | Կարիք ունենք, որ մեր դպրոցների, հիմնադրամների մասին հոգ տանեն. Սելինա Դողանը՝ պատրիարքի իր նախընտրած թեկնածուի մասին

Կարիք ունենք, որ մեր դպրոցների, հիմնադրամների մասին հոգ տանեն. Սելինա Դողանը՝ պատրիարքի իր նախընտրած թեկնածուի մասին

By
Կարիք ունենք, որ մեր դպրոցների, հիմնադրամների մասին հոգ տանեն. Սելինա Դողանը՝ պատրիարքի իր նախընտրած թեկնածուի մասին

Թուրքիայի Մեջլիսի Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանը Պոլսո պատրիարքի ընտրություններում կաջակցի այն թեկնածուին, ով կկանգնի համայնքի կողքին, կզարգացնի համայնքը:

 

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց. «Ես դեռ չգիտեմ էլ, թե ով կլինի թեկնածու: Մենք կարիք ունենք, որ հոգ տարվեն մեր դպրոցները, մեր հաստատությունները, մեր հիմնադրամները: Նա, ով կկարողանա այս խնդիրներով զբաղվել Թուրքիայում, ես կաջակցեմ նրան»:

Սելինա Դողանը նշեց, որ հավանական է, որ երկար տարիներ Պոլսո պատրիարքի փոխանորդ նշանակված և համայնքի դժգոհությունն առաջացրած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն իր թեկնածությունն ընտրություններում առաջադրի, սակայն, իր կարծիքով, նա ընտրվելու հնարավորություն չունի:

Հիշեցնենք, որ 2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն էր ուղարկել, որով իրավաբանորեն անհնար էր համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին էր ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:

Դրանից հետո Ստամբուլի հայ համայնքը վերջին ամիսներին ամենատարբեր միջոցներով բոյկոտել է Աթեշյանի մատուցած պատարագներն ու ելույթները, կազմակերպել ստորագրահավաքներ՝ պահանջելով Աթեշյանի հրաժարականը:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 25-ին պաշտոնապես հրաժարական է տվել, ինչից հետո արքեպիսկոպոս Բեքչյանը, վերադառնալով Ստամբուլ, պաշտոնապես ստանձնել էր պատրիարքի տեղապահի պարտականությունները:

Սելինա Դողանը Պոսլո պատրիարքարանի շուրջ հիմա տեղի ունեցողը՝ Արամ Աթեշյանի հրաժարականը և Գարեգին Բեքչյանի սպասվելիք վերադարձը (հիմա նա Գերմանիայում է - Հ. Հ. ) Ստամբուլ՝ ընտրությունների գործընթացն սկսելու նպատակով, դրական համարեց

«Ես հիմա իսկապես հույս ունեմ, որ ընտրությունները տեղի կունենան: Բայց այդ ամենը մենք նաև պետք է դիտարկենք ընդհանրապես Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ: Մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունենալու: Գիտենք, որ երկիրը դեռ արտակարգ դրության մեջ է,- ասաց նա՝ մատնանշելով, որ օրինակ իրենք նախատեսում են բողոքի ակցիաներ՝ Ստամբուլում և Անկարայում, քանի որ իրենց կուսակցական ընկերը ձերբակալվել է,- այսպիսով՝ չգիտենք, թե ինչ կլինի վաղը Թուրքիայում, իսկ այստեղ ամեն ինչ փոխկապակցված է: Բայց, այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ մենք կունենանք առողջ ընտրություններ»:

Սելինա Դողանը նաև նշեց, որ դրա համար համայնքը պետք է ունենա օրենսդրություն ոչ միայն կապված Պատրիարքարանի, այլ ընդհանուր, բոլոր կառույցների աշխատանքի հետ:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0