Գլխավոր էջ | Թուրքիա | Կալանավորվել է Կարսի նահանգային ժանդարմերիայի հրամանատարը

Կալանավորվել է Կարսի նահանգային ժանդարմերիայի հրամանատարը

By
Կալանավորվել է Կարսի նահանգային ժանդարմերիայի հրամանատարը

Թուրքիայում շարունակում են գյուլենական համայնքի և ռազմական հեղաշրջման փորձի հետ առնչություն ունեցող իրավապահ մարմիննների նկատմամբ դատավարություննները:

Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ մասնավորապես Կարսի ծանր հանցագործությունների 2-րդ դատարանում շարունակվում են նահանգային ժանդարմերիայի 11 աշխատակցի  գործերի վերաբերյալ դատական լսումները:

Նշյալ դատական լսումների  ժամանակ Կարսի հանրապետական գլխավոր դատախազ Սերդար Դուրմուշը դատարանից պահանջել է կալանավորել 2 անձանց, որոնցից 1-ը հանդիսանում  է Կարսի նահանգային ժանդարմերիայի հրամանատարը (փոխգնդապետ Սերդար Գյունգյուր), իսկ մյուսը՝ ժանդարմերիայում ծառայություն իրականացնող   մայոր Օմեր Թալայն է:

Դատարանը բավարարել է պահանջը և կալանավոման որոշում կայացրել: Այդպիսով նշյալ գործով ընթացող դատավարության շրջանակներում կալանավովածների թիվը հասավ 6-ի:

Թուրքական աղբյուրը նշում է, որ դատախազություն հիմնավոր փաստարկներ  է ներկայացրել, որոնք ապացուցում են նրանց մեղքը:

 

Մյուս անձանց դատական լսումները հետաձգվել են:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0