Գլխավոր էջ | Թուրքիա | ԱՄՆ-ն Թուրքիային վերահսկողության տակ է վերցնում

ԱՄՆ-ն Թուրքիային վերահսկողության տակ է վերցնում

By
ԱՄՆ-ն Թուրքիային վերահսկողության տակ է վերցնում

Թուրքիան ներկայիս փուլը բարենպաստ է համարում իր ռազմավարությունը ծավալելու համար: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նկատելի թուլացած են տնտեսական կամ քաղաքական ճգնաժամերից, ներգրավված են ահաբեկության, արմատականության դեմ պայքարի խնդիրների լուծմանը, մտահոգ են Չինաստանի ուժեղացմամբ, եւ Թուրքիան հարձակման է անցել բոլոր ուղղություններով, հասկանալով, որ նման բարենպաստ իրավիճակ ապագայում կարող է չլինել:

Տեղի է ունենում Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի ու Եվրասիայի երկրների, հիմա արդեն ԱՄՆ-ի շանտաժ, լայնածավալ աշխատանքներ են տարվում քարոզչություն ծավալելու համար: ԱՄՆ-ն Թուրքիայում ներքաղաքական ճգնաժամի ուժեղացման հույս ունի, չցանկանալով ազդել Թուրքիայում տեղի ունեցող գործընթացների վրա:

Ներկայում ԱՄՆ-ում չկա ուժեղ խմբավորում, որն այդ հարցում կարող էր շահագրգռել վարչակազմին: Հունական լոբբին չունի ազդեցության նման լծակներ եւ սեփական գործունեությունը սահմանափակում է Հունաստանի ու Կիպրոսի շահերի պաշտպանությամբ:

Հայկական լոբբին առավել ակտիվ ու օպերատիվ է գործում, սակայն նույնպես անհրաժեշտ ազդեցություն չունի: Հրեական կազմակերպությունների վրա խաղադրույքն արդարացված է, սակայն Վաշինգտոնում Իսրայելի բարեկամները գերադասում են սպասել եւ թուրքական քաղաքականության բարենպաստ շրջադարձի հույս են պահում: Ներկայում ակնհայտ է դառնում, որ ապագայում Թուրքիան ու Իսրայելը դատապարտված են սերտ համագործակցության:

Ներկայում Թուրքիայում տպավորություն է, որ բանակն ու հետախուզական ծառայությունները լիակատար աջակցում են նախագահին եւ նրա հաստատած ռեժիմը: Սակայն թուրք շատ զինվորականներ ու քաղաքական գործիչներ ավելի ու ավելի են մտահոգվում երկրի անվտանգության համար:

Քաղաքականության ու տնտեսության մեջ չկա որեւէ ուղղություն, որտեղ դրական փոփոխություններ լինեն: Թուրքիան վիճել է եվրոպացիների հետ, եւ դա դարձել է նրա տնտեսության թուլացման ու սպառազինության ստացման խնդիրների կարեւոր գործոն: Խոսքը նախեւառաջ Ֆրանսիայի ու Գերմանիայի մասին է, որոնց սկսում են հարել Մեծ Բրիտանիան, Բենիլյուքսի երկրներն ու Ավստրիան:

Այս պարագայում ԱՄՆ դերն այնքան էլ կարեւոր չէ, ԱՄՆ-ն հեռանում է Թուրքիայից, որը կորցրել է իր ազդեցությունը Մերձավոր Արեւելքում եւ վատացրել հարաբերությունները հարեւանների հետ:

Ռուսաստանի հետ էլ ոչինչ չստացվեց, եւ Անկարայում փորձում են բարելավել հարաբերությունն ԱՄՆ-ի հետ, փոխարենը ոչինչ չառաջարկելով:

Սակայն երբ խոսքը Թուրքիայի քաղաքականության մասին է, Արեւմուտքը հասկանում է, որ պետք է զգույշ լինել նրա հետ, քանի որ սոցիալական ու էթնիկ տեսակետից այն խիստ վնասակար է դառնում:

Այս պայմաններում ԱՄՆ-ի համար բավական բարենպաստ պայմաններ են ստեղծվել Թուրքիայի հանդեպ վերահսկողության նոր փուլի համար, որն առայժմ սահմանափակվելու է նրանով, որ Թուրքիան չստանա միջուկային տեխնոլոգիաներ:

Իգոր Մուրադյան, Քաղաքագետ

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0