Գլխավոր էջ | Թուրքիա | ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին զինելու պատասխանատուն հենց Թուրքիան է

ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին զինելու պատասխանատուն հենց Թուրքիան է

By
ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին զինելու պատասխանատուն հենց Թուրքիան է

Ամերիկյան ազդեցիկ «Արտաքին հարաբերությունների  խորհուրդ» (Council on Foreign Relations) կազմակերպության ավագ փորձագետ Սթիվեն Քուքը , ով  զբաղվում է Թուրքիայի հարցերով,  խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին:

Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի՝ նա «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանի հետ զրույցում   անդրադարձ է կատարել Սիրիայի քրդերի գործոնին՝ երկու երկրների հարաբերությունների համատեքստում: Ըստ նրա՝ այն, որ ամերիկյան իշխանությունները այժմ զինում են Սիրիայի քրդերին, դրա միակ մեղավորը և պատասխանատուն հենց Թուրքիան է:

Որպես դրա պատճառ Քուքը առաջ է քաշում այն հանգամանքը, որ, երբ 2014թ.-ին ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման Թուրքիային առաջարկեց միասնական ուժերով պայքարել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ, թուրքական իշխանությունները հանկարծ որոշեցին չմիանալ ԱՄՆ-ին և չմիջամտել դեպքերի հետագա զարգացմանը:

Ի պատասխան դրան՝ ամերիկյան  իշխանությունները ԻՊ-ի դեմ պայքարում սկսեցին համագործակցել Սիրիայի քրդերի հետ: Նա նկատել է տալիս, որ այդ համագործակցությունը դրական արդյունք է   ցույց տալիս:

Քուքը ընդգծել  է նաև, որ Սիրիայի քրդերին զինելու մեջ իր ազդեցությունը ունեցավ նաև  2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը:

Նրա կարծիքով՝ ամերիկյան կողմը համարեց, որ Սիրիայի քրդական ուժերի հետ կան ավելի շատ համագործակցության շատ եզրեր,  ինչը չես ասի Թուրքիայի  բանակի դեպքում: Մանավանդ, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի բանակում սկսեց տիրել որոշակի անկայուն մթնոլորտ:

 

Թուրքական աղբյուրը ամերիկացի փորձագետի նշյալ հայտարարությունները  որակում է որպես «սկանդալային»:

Հիշեցվում է նաև, որ ամերիկացի փորձագետը Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձից հետո գրեց  «Հանգչիր խաղաղությամբ Թուրքիա» խորագրով հոդվածը, որը  մեծ արձագանք էր ստացել: Այն գրվել էր ամերիկյան «Foreign policy» հանդեսի համար:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0