Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայում պահանջում են Գարո Փայլանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից

Թուրքիայում պահանջում են Գարո Փայլանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից

By
Թուրքիայում պահանջում են Գարո Փայլանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից

Թուրքիայում դատական կառուցները դիմել են խորհրդարանին՝ պահանջելով Ժողովուրդների դեմոկրատական և Ժողովրդահանրապետական կուսակցությունների տասը պատգամավորների զրկել պատգամավորական անձեռնամխելիությունից, գրում է «Ակոսը»:

Տասը պատգամավորներից մեկը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայ պատգամավոր Գարո Փայլանն է, մյուսները՝ Մերալ Դանըշ Բեշթաշը, Մահմութ Թողրուլը, Ֆերհաթ Էնջյուն, Այշե Աջար Բաշարանը, Ժողովրդահանրապետական կուսակցությունից՝ Օզգյուր Օզելը, Էլիֆ Դողան ԹյուրքմենըԲարըշ Յարքադաշը: Մեկ շաբաթ առաջ այս կուսակցությունների ևս 51 պատգամավորի անձեռնամխելիությունից զրկելու պահանջ էր ներկայացվել

Թուրքիայում պատգամավորներին անձեռնամխելիությանից զրկելու մասին օրենսդրական փոփոխությունը մեջլիսի  օրակարգ էր բերել Թուրքիայի նախագահի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Այն ընդունվել էր 376 կողմ, 140 դեմ և 5 ձեռնպահ քվեով: Ուժի մեջ է մտել  2016-ի հունիսի 8-ին, ինչից հետո հնարավորություն է ստեղծվել դատական գործընթաց սկսել մեջլիսի 152 պատգամավորի դեմ:

Հայազգի ընդդիմադիր պատգամավոր Գարո Փալյանը, հիշեցնենք, անհավասար պայքարի մեջ է Թուրքիայի իշխանությունների հետ, եւ պարբերաբար հարձակումների է ենթարկվում այդ թվում`անմիջապես խորհրդարաի դահլիճում: Նրա նկատմամաբ վերաբերմունքի առաջին պատճառը համարվում է  ազգային ինքնությունը:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0