Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիան կրկին արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիք

Թուրքիան կրկին արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիք

By
Թուրքիան կրկին արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիք

Թուրքիայի կառավարությունը կրկին արգելել է Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու այնտեղ գտնվող գերմանացի զինվորների հետ: Այս մասին հայտնում է գերմանական DPA գործակալությունը:

Գերմանիայի արտգործնախարարությունը հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխին հայտնել է, որ թուրքական կառավարությունն իրենց մայիսի 10-ին հաղորդել է գերմանացի զինվորների հետ տեսակցելու համար ներկայացված պահանջի մերժումը: Հելմիխի կարծիքով՝ թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ իրենց ապաստան տրամադրելու դիմումները: Նա տեսակետ է հայտնել, թե պաշտոնական Անկարայի մերժումից հետո Գերմանիան պետք է իր զինվորներին ետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից:

Այցելությունը պետք է իրականացվեր մայիսի 16-ին: Հելմիխը և հանձնաժողովի մյուս անդամները պետք է տեղեկություններ ստանային «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի և գերմանացի զինվորների աշխատանքային պայմանների վերաբերյալ:

Գերմանական լրատվական գործակալությունը որպես թուրք-գերմանական հարաբերությունների լարման պատճառ նշում է Թուրքիայի սահմանադրական հանրաքվեից առաջ Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների հանդիպումների չեղարկումը, Էրդողանի կողմից Գերմանիային ուղղված մեղադրանքները, գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելի կալանավորումը: Գործակալությունը հիշեցնում է, որ 2016 թվականին ևս Թուրքիան երկար ժամանակ արգելում էր գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա. այդ ժամանակ պատճառը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն էր:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0