Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքական մաֆիայի ներկայացուցիչը Դինքի գործով ցուցմունք է տվել. նոր աղմկահարույց զարգացում

Թուրքական մաֆիայի ներկայացուցիչը Դինքի գործով ցուցմունք է տվել. նոր աղմկահարույց զարգացում

By
Թուրքական մաֆիայի ներկայացուցիչը Դինքի գործով ցուցմունք է տվել. նոր աղմկահարույց զարգացում

Թուրքիայի ընդհատակյա հանցավոր խմբերի պարագլուխներից մեկը՝ Քուրշաթ Յըլմազը, ով դատապարտված է 66 տարվա ազատազրկման, նոր ցուցմունք է տվել, որտեղ խոսել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության մասին, հաղորդում է թուրքական Diken-ը:

Դատախազին տված ցուցմունքի մեջ Յըլմազը հայտնել է, թե գյուլենականներն իրեն հորդորել են սպանել Դինքին: Նա, մասնավորապես, ասել է, որ ենթասպա Ահմեթ Շ.-ն իրեն կանչել է Անկարա՝ կազմակերպելու իր և գյուլենական իմամ Իսմաիլ Է.-ի հանդիպումը: «Իսմաիլ Է.-ն գյուլենական համայնքին պատկանող հյուրանոցում խոսեց հայ լրագրող Հրանտ Դինքից: Գյուլենական իմամը ցանկացավ, որ համայնքի մաֆիան լինեմ: Խոսելով Դինքի մասին՝ ասաց. «Նա փորձում է հայկական լոբբի ստեղծել: Երկիրը բարդ իրադրության մեջ է դնում, պետք է սպանենք նրան»,- պատմել է Յըլմազը:

Նա նաև հայտնել է, թե նույն մարդը ցանկացել է, որ ինքը սպանի ալևի և կոմունիստ գործիչների, սակայն ինքը հրաժարվել է կատարել սպանությունները:

Նշենք, որ Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջումից հետո երկրի իշխանությունները հող են նախապատրաստում Դինքի սպանության կազմակերպման գործում Ֆեթուլլահ Գյուլենին և նրա ղեկավարած գյուլենական շարժմանը մեղադրելու մեջ:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0