Գլխավոր էջ | Թուրքիա | Աթաթուրքի եւ նրա որդեգիր դստեր սիրային կապի մասին հայտնած պատմաբանը ձերբակալվել է

Աթաթուրքի եւ նրա որդեգիր դստեր սիրային կապի մասին հայտնած պատմաբանը ձերբակալվել է

By
Աթաթուրքի եւ նրա որդեգիր դստեր սիրային կապի մասին հայտնած պատմաբանը ձերբակալվել է

Ստամբուլի գլխավոր դատախազությունը ձերբակալման հրաման է ստորագրել երկու թուրք պատմաբանների համար, որոնք մեղադրվում են հանրապետական Թուրքիայի հիմնադիր եւ առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու համար, գրում է Hüriyet-ը:

Նրանցից մեկը Սուլեյման Յեշիլյուրթն է, որը TVNet հեռուստաալիքով հեռարձակվող իր հեղինակային «Խորը պատմություն» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Աթաթուրքի որդեգիր դուստր Աֆեթ Ինանը եղել է Թուրքիայի «ոչ պաշտոնական առաջին տիկինը»: Հաղորդման հեռարձակումից անմիջապես հետո Յեշիլյուրթի եւ նրա երկու հյուրերի՝ Մուսթաֆա Արմաղանի եւ Յավուզ Բահադըրի դեմ քրեական գործ է հարուցվել զրպարտության մեղադրանքով: 

 

Ձերբակալման մյուս հրամանը պատմաբան եւ կրոնի ուսուցիչ Հասան Աքարի համար է, որը հայտարարել է, թե Աթաթուրքի մայրը սիրեկան է ունեցել, եւ Աթաթուրքի հայրն այդ սիրեկանն է եղել:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0