Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայի քեմալական կուսակցությունը հնարավոր է հեռանա մեջլիսից

Թուրքիայի քեմալական կուսակցությունը հնարավոր է հեռանա մեջլիսից

By
Թուրքիայի քեմալական կուսակցությունը հնարավոր է հեռանա մեջլիսից

Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության մամուլի խոսնակ Սելին Սայեք Բոքեն հայտնել է, որ իրենց կուսակցությունը չի ընդունում Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները, հաղորդում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Սելին Սայեք Բոքեն, ով ներկայացրել է Հանրապետական ժողովրդական կուսակցության հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը» նշել է, որ հանրաքվեի արդյունքները անօրինական են և չեն արտահայտում Թուրքիայի քաղաքացիների կամքը:

Կուսակցության հետագա քայլերի վերաբերյալ խոսելիս Բոքեն հայտնել է, որ եթե հանրաքվեի արդյունքները անվավեր չճանաչվեն և նոր հանրաքվե չկազմակերպվի, հնարավոր է նաև, որ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը լքի մեջլիսը:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը կուսակցության անունից ապրիլի 18-ին հանրաքվեի արդյունքների վերաբերյալ բողոքարկման դիմում էր ներկայացրել բարձրագույն ընտրական հանձնաժողով:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0