Գլխավոր էջ | Թուրքիա | Լյուքսեմբուրգի և Իտալիայի արտգործնախարարներ. «Այս պահին Թուրքիան չի կարող ԵՄ անդամ դառնալ»

Լյուքսեմբուրգի և Իտալիայի արտգործնախարարներ. «Այս պահին Թուրքիան չի կարող ԵՄ անդամ դառնալ»

By
Լյուքսեմբուրգի և Իտալիայի արտգործնախարարներ. «Այս պահին Թուրքիան չի կարող ԵՄ անդամ դառնալ»

Եվրոպացի նախարարները դեմ են արտահայտվել Թուրքիայի եվրաինտեգրմանը: «Deusche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնը լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշել է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո նոր սահմանադրությամբ և ավելի բռնատիրական կարգով Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) անհնար է:

Ասսեմբլոն նշել է նաև, որ ԵՄ ընդլայնման գործընթացն այս պահին գործնականում սառեցված է և Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացը պաշտոնապես ավարտին հասցնելը կամ դադարեցնելը այս պահին քննարկման ենթակա չէ:

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ Էրդողանն անում է ամեն հնարավորը, որպեսզի այրի Եվրոպայի հետ կապող բոլոր կամուրջները: Ասսեմբլոն նկատել է տվել, որ Թուրքիայի բնակչության շուրջ 50 տոկոսը դեմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, և ընդգծել, որ ԵՄ-ն չի կարող անտեսել այդ 50 տոկոսի կարծիքը:

Նախարարը հիշեցրել է, որ Թուրքիայում կատարվող ներդրումների 65 տոկոսը գալիս է եվրոպական երկրներից: Նա կարծիք է հայտնել, որ որպես Թուրքիայի կարևորագույն առևտրական գործընկեր՝ ԵՄ-ն պետք է Էրդողանի դեմ օգտագործի իր տնտեսական ուժ:

Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն ևս հայտարարել է, որ այս պահին Թուրքիայի եվրաինտեգրումը հնարավոր չէ: Նա նշել է, որ ներկայումս հարցը դրված է  քննարկման, և եթե Թուրքիայում կրկին վերականգնվի մահապատժի մասին օրենքը, ապա Թուրքիան այդ քայլով մեծ չափով կհեռանա ԵՄ-ից:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0