Գլխավոր էջ | Թուրքիա | Արժույթի միջազգային հիմնադրամը Թուրքիայի համար կանխատեսել է նվազ տնտեսական աճ

Արժույթի միջազգային հիմնադրամը Թուրքիայի համար կանխատեսել է նվազ տնտեսական աճ

By
Արժույթի միջազգային հիմնադրամը Թուրքիայի համար կանխատեսել է նվազ տնտեսական աճ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ-IMF) հրապարակել է 2017թ.  «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները զեկույցը:

Թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ԱՄՀ-ն 0.4 միավորով նվազեցրել է 2017թ. Թուրքիայի տնտեսական զարգացման կանխատեսման ցուցանիշը: Ըստ զեկույցի՝ Թուրքիայի տնտեսական զարգացման հավանականությունն այս տարի կազմում է 2.5 տոկոս: Իսկ 2018թ. համար հիմնադրամը կանխատեսել է 3.3 տոկոս տնտեսական աճ:

ԱՄՀ-ի զեկույցի համաձայն՝ 2017թ. Թուրքիայում ինֆլացիան կկազմի 10.1 տոկոս, 2018թ.՝ 9.1 տոկոս: Ինֆլացիայի նմանատիպ աճը պայմանավորված կլինի մասնավորապես թուրքական լիրայի արժեզրկմամբ: Նշենք, որ նախորդ տարի ինֆլացիայի մակարդակը կազմել էր 7.8 տոկոս:

Թուրքիայում 2016թ. 10.8 տոկոսի հասած գործազրկությունը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, 2017թ. կկազմի 11.5 տոկոս, իսկ 2018թ. կնվազի մինչև 11 տոկոս:

 

Հավելենք, որ ԱՄՀ-ն 2017թ. համար կանխատեսել է համաշխարհային տնտեսության 3.5 տոկոս, իսկ 2018թ.համար՝ 3.6 տոկոս աճ:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0