Գլխավոր էջ | Թուրքիա | Եթե հիմա այդ ընտրությունները չկարողանանք անել, եկեղեցին կքայքայվի․ Սահակ Մաշալյանը՝ Պոլսո պատրիարքի ընտրությունների մասին

Եթե հիմա այդ ընտրությունները չկարողանանք անել, եկեղեցին կքայքայվի․ Սահակ Մաշալյանը՝ Պոլսո պատրիարքի ընտրությունների մասին

By
Եթե հիմա այդ ընտրությունները չկարողանանք անել, եկեղեցին կքայքայվի․ Սահակ Մաշալյանը՝ Պոլսո պատրիարքի ընտրությունների մասին

Դեռևս համայնքի ջանքերը մեկտեղելու, հաշտության ուղղությամբ շարժվել ենք ջանում Tert.am-ի հետ զրույցում խոսելով Պոլսո պատրիարքարանի ընտրությունները կազմակերպելու գործընթացի մասին՝ ասաց Պոլսո հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

«Հիմա պատրիարքն ապրում է, հետևաբար պետք է, որ նրա հանգստյան կոչված լինելու մասին դատարանի որոշումները և նաև այն փաստաթղթերը, ըստ որոնց, նա եկեղեցում չի ծառայել, բոլոր բժշկական փաստաթղթերը  ներկայացվեն պետությանը և պետք է ցույց տանք, որ մենք հանգստյան ենք կոչել Մեսրոպ Մութաֆյանին, աթոռը թափուր է»,- ասաց նա:

Նշեց, որ դեռ այդ փաստաթղթերը պետությանը չեն ներկայացվել, իր կռիվն էլ ժամանակին դրա համար էր: «Հոկտեմբերի 26-ին արդեն որոշված էր այդ օրը: Մեկ-երկու շաբաթվա մեջ պետք է լուծվեր դա, սակայն Արամ Աթեշյանը չցանկացավ դա անել: Դրա համար մենք որոշեցինք տեղապահ ընտրել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ քանի որ հիմա ընտրությունների հետ կապված ոչ մի գործընթաց սկսված չէ պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանն է, ինքն էլ խոչընդոտում է ընտրությունների անցկացմանը:

Հարցին՝ արդյո՞ք ընտրված տեղապահ Գարեգին Բեքչյանը ոչինչ չի կարող անել, նա պատասխանեց «Ներկայումս` ոչ: Հիմա Արամ սրբազանը տեղի չի տալիսՀակառակ նրան, որ վեհափառը Գարեգին Բեքչյանին ճանաչեց որպես ընտրված տեղապահ, Արամ Աթեշյանը նրան չի ճանաչում»:

Դիտարկմանը, թե տեղապահի ընտրություններն էլ իրենց արդյունքը չտվեցին, Սահակ սրբազանը պատասխանեց «Այդ ընտրությունները մեզ համար նշանակություն ունեն, բայց Արամ սրբազանի համար դրանք նշանակություն չունեն, հետևաբար պետության համար էլ դրանք նշանակություն չունեն: Պետք է մենք դիմենք պետությանը պատշաճ ձևով և թեեկեղեցական իրավունքները, թեպետական պահանջները հարմարացնող ճանապարհ որոնենք»:

Սահակ եպիսկոպոս Մաշալյանի խոսքով՝ մեկ-երկու շաբաթվա մեջ նրանք պետք է որ կարողանան համապատասխան ատյաններ դիմել: «Այս գործընթացներն անխուսափելի են: Եթե հիմա այդ ընտրությունները չկարողանանք անել, եկեղեցին կքայքայվի, ներքին պառակտում կլինի»,- ասաց նա:

Սրբազանի խոսքով Արամ Աթեշյանի` պատրիարքի փոխանորդի պաշտոնում մնալու ձգտումները կապված են աթոռը շատ սիրելու հետ։ «Ցանկանում է երկարացնել գործընթացը, որովհետև պատրիարք ընտրվելու հույս չունի»,- ասաց նա:

Հիմա Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանը Ստամբուլում է, հանդիպումներ է ունենում: Այսօր էլ, Սահակ Մաշալյանի խոսքով, հանդիպել է համայնքի առաջնորդների հետ, փորձել է պարզել, թե ինչ դիրքորոշումներ կան:

Անդրադառնալով համայնքում դերակատարում ունեցող անձանց կեցվածքի մասին հարցին՝ Սահակ Մաշալյանը նշեց «Իրենք առավել շատ պետության կողմից են, և վախենում են այս իրավիճակից, շփոթված են: Քիչ ժամանակ հետո արդեն ամեն ինչ կհստակեցվի: Պետության կեցվածքն էլ կթուլանա, որովհետև հանրաքվեի արդյունքները դրական եղավ և դժվար թե խնդիր հարուցեն պատրիարքարանի ընտրությունների հետ կապված»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ հանրաքվեի ժամանակ հայ համայնքի մեծամասնությունը «ոչ» է քվեարկել, հնարավո՞ր է դա լարի թուրքական իշխանություններին հայերի դեմ, նա պատասխանեց «Իսկ ո՞վ է ասում, որ «ոչ» ենք քվեարկել: «Ոչ» չենք քվեարկել: Ո՞վ դա գիտի, գաղտնի քվեարկություն է եղել, այնպես որ հայերի մեջ և՛ «այո», և՛ «ոչ» քվեարկողներ եղել են: Դա ազդեցություն չի ունենա պատրիարքարանի ընտրությունների վրամեր քվեները հիսուն միլիոն քվեների մեջ 25000-ից 30 000 են»:

Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ է տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, անակնկալ կերպով միջամտել է Ստամբուլի նահանգապետարանը: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը ուղարկել էր գրություն, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:

 

Նշենք նաև, որ տեղապահի ընտրությունները նախատեսվում էին կազմակերպել Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից հետո:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0