Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքական ընդդիմությունը հանրաքվեի արդյունքները չեղարկելու հայց է ներկայացրել

Թուրքական ընդդիմությունը հանրաքվեի արդյունքները չեղարկելու հայց է ներկայացրել

By
Թուրքական ընդդիմությունը հանրաքվեի արդյունքները չեղարկելու հայց է ներկայացրել

Թուրքիայի ընդդիմությունը սահմանդրական փոփոխությունների հարցով հանրաքվեի արդյունքները չեղարկելու մասին հայց է ներկայացրել ընտրական գերագույն հանձնաժողով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը:

Նշվում է, որ կուսակցությունը հավակնություններ ունի այն փաստի կապակցությամբ, որ ձայների հաշվարկման ժամանակ հաշվի են առնվել նաև այն քվեաթերթիկները, որոնց վրա կնիք չի եղել:

Նշենք, որ Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքում են հանրաքվեի արդյունքների դեմ: Սահմանադրական հանրաքվեն՝ խորհրդարանականից կառավարման նախագահական ձևի անցման մասին, ավարտվել է դրա կողմնակիցների հաղթանակով։ Նախնական տվյալներով՝ նրանք հավաքել են 51.4 տոկոս ձայն։

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0