Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրք լրագրող. «Էրդողանի հետ պետք էր նույն կերպ վարվել, ինչպես Մենդերեսի հետ վարվեցին»

Թուրք լրագրող. «Էրդողանի հետ պետք էր նույն կերպ վարվել, ինչպես Մենդերեսի հետ վարվեցին»

By
Թուրք լրագրող. «Էրդողանի հետ պետք էր նույն կերպ վարվել, ինչպես Մենդերեսի հետ վարվեցին»

Թուրք գրող և լրագրող Ջեմ Քյուչուքը, թուրքական «TGRT» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Media Kritik» («Մեդիաքննադատ») հաղորդաշարի եթերում ուշագրավ հայտարարություն է արել:

«TGRT» կայքի փոխանցմամբ՝  հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել 1960թ. մայիսի 27-ի հեղաշրջմանը, ինչի հետևանքով Լինչի դատաստանի ենթարկվեցին Թուրքիայի վարչապետ Ադնան Մենդերեսը, ինչպես նաև՝ ալևի, հայ և քուրդ բնակչությունը:

Ապստամբների կողմից տանջանքների ենթարկված և այնուհետև մահապատժի ենթարկված Մենդերեսի մասին Քյուչուքն մասնավորապես ասել է.

«Այս տառապյալ ազգը դա երբեք չպետք է մոռանա: Մենդերեսի նման մարդկանց չի կարելի մոռանալ: Դեկտեմբերի 17-25-ից հետո նախագահ Էրդողանի հետ պետք էր վարվել ճիշտ այնպես, ինչպես վարվեցին Մենդերեսի հետ»:

 

Հիշեցնենք, որ Ալի Ադնան Էրթեքին Մենդերեսը Թուրքիայի վարչապետն էր 1950-1960թթ.: 1960թ. մայիսի 27-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից կարճ ժամանակ անց՝  9 ամիս և 27 օր տևած դատավարությունից հետո (1961թ. սեպտեմբերի 17-ին) Մենդերեսը կախաղան բարձրացվեց:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0