Գլխավոր էջ | Թուրքիա | Աթեշյանը մտադիր չէ հրաժարական տալ պատրիարքի փոխանորդի պաշտոնից

Աթեշյանը մտադիր չէ հրաժարական տալ պատրիարքի փոխանորդի պաշտոնից

By
Աթեշյանը մտադիր չէ հրաժարական տալ պատրիարքի փոխանորդի պաշտոնից

Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը չի պատրաստվում հրաժարական տալ իր պաշտոնից:

Մարտի 15-ին անցկացվել են պատրիարքի տեղապահի ընտրություններ, որում հաղթել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Ըստ փետրվարի վերջին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռք բերված պայմանավորվածության` տեղապահի ընտրություններից հետո փոխանորդը պետք է հրաժարական տար:

Աթեշյանի՝ հրաժարական չներկայացնելու համար առիթ է դարձել Ստամբուլի նահանգապետարանի միջամտությունը: Տեղապահի ընտրություններից անմիձապես հետո Աթեշյանը ներկաներին է հանձնել Ստամբուլի նահանգապետարանից ստացված մի գրություն, որտեղ նշվում է, որ պատրիարքի ընտրություններ անցկացնելը իրավականորեն հնարավոր չէ:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ստեղծված իրավիճակի շուրջ «Ակօս» շաբաթաթերթը զրուցել է Աթեշյանի հետ: Նա հայտնել է, որ նահանգապետարանի միջամտության վերաբերյալ պատրիարքարանը հայտարարություն չի անի:

Տեղապահ ընտրված արքեպիսկոպոս Բեքչյանի և կրոնական խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալանի դիտարկամանը, թե Աթեշյանի՝ պատրիարքի փոխանորդի պաշտոնից հրաժարական ներկայացնելու դեպքում խնդիրը կհանգուցալուծվի, Աթեշյանը պատասխանել է. «Հրաժարական տալու մտադրություն չունեմ»:

Արքեպիսկոպոսը հայտնել է, որ հրաժարական է տալիս «Հովակիմ 1461» հիմնադրամի նախագահի պաշտոնից՝ նշելով. «Այս հիմնադրամը ես ստեղծել էի հոգևորականներին օգնելու համար: Սակայն չափից շատ բամբասանքներ կան: Այդ պատճառով էլ հրաժարական եմ տալիս»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0