Գլխավոր էջ | Թուրքիա | Շիրինօղլու. «Եթե Աթեշյանը հաղթեր, նահանգապետարանից նամակ չէր ստացվի»

Շիրինօղլու. «Եթե Աթեշյանը հաղթեր, նահանգապետարանից նամակ չէր ստացվի»

By
Շիրինօղլու. «Եթե Աթեշյանը հաղթեր, նահանգապետարանից նամակ չէր ստացվի»

Պոլսի հայոց պատրիատրքի տեղապահի ընտրություններին Ստամբուլի նահանգապետարանի միջամտությունը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին անցկացված տեղապահի ընտրություններում հաղթել էր Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ներկաներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին է հանձնել Ստամբուլի փոխնահանգապետի ստորագրությամբ գրություն, ըստ որի, ընտրությունների անցկացումն իրավականորեն հնարավոր չէ:

Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն «Ակօս»-ին տված հարցազրույցում նշել է, որ տեղապահի ընտրություններում Աթեշյանի հաղթանակի դեպքում, նահանգապետարանից նաشմակ չէր ստացվի: «Հենց Աթեշյանը պարտվեց, այդ նամակն ի հայտ եկավ»,-ասել է Շիրինօղլու:

«Ակօսը» Պոլսի պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին որ նահանգապետարանի գրությունը ստացվել էր ընտրության անցկացումից մոտ մեկ ժամ առաջ՝ 13:47-ին, իսկ տեղապահի ընտրություն կազմակերպող խորհրդի նիստը սկսվել է 15:00-ին: Ինչին ի պատասխան Մաշալյանն ասել է.

«Կամ նամակը շուտ է ստացվել և սպասեցրել են՝ գուցե Արամ սրբազանի հաղթանակի դեպքում ընդհանրապես  չներկայացվեր: Կամ էլ հենց գրվել է, որ Արամ սրբազանի պարտության դեպքում սեղանին դրվի: Մենք այս ամենը հստակ չգիտենք: Սակայն խնդիրն այն  է, որ այդ նամակը մեր համայնքն ու եկեղեցին կրկին փոթորկեց: Պետության դեմ պայքարելը, կռիվ տալը, ամենավերջին բանն է, որ ցանկանում ենք անել: Հույս ունենք, որ այդ սխալ որոշումը կվերանայվի և մեր կրոնի ու խղճի ազատությունը կապահովվի»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0