Գլխավոր էջ | Թուրքիա | Չեխ գեներալ․ Թուրքիայի վարքագիծը կարող է լուրջ ճգնաժամ առաջացնել ՆԱՏՕ-ում

Չեխ գեներալ․ Թուրքիայի վարքագիծը կարող է լուրջ ճգնաժամ առաջացնել ՆԱՏՕ-ում

By
Չեխ գեներալ․ Թուրքիայի վարքագիծը կարող է լուրջ ճգնաժամ առաջացնել ՆԱՏՕ-ում

ՆԱՏՕ-ի համատեղ նախագծերի հարցում Անկարայի վերջին քայլերը տանում են դեպի լուրջ ճգնաժամ ՆԱՏՕ-ում։ Այս մասին հայտնել է չեխական ռազմական հետախուզության նախկին ղեկավար, Մերձավոր արեւելքի հարցերով մասնագետ, գեներալ Ֆրանտիշեկ Շտեպանեկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Խոսքը ՆԱՏՕ-ում ամենալուրջ ճգնաժամերից մեկի մասին է»,- ասել է Շտեպանեկը։

Միաժամանակ նա ենթադրում է, որ գործը չի հասնի Թուրքիայի ու դաշինքի համագործակցության ամբողջական դադարեցմանը, համենայն դեպս մոտ ապագայում։

«Թուրքիայի պաշտպանության համար ՆԱՏՕ-ն կարեւոր դեր է կատարում։ Նույնն էլ Թուրքիան՝ դաշինքի համար։ Դա միլիոնավոր զինծառայողներ են, որոնք կանգնած են ՆԱՏՕ-ի սահմանին, նաեւ ներկա կամ պոտենցիալ ճգնաժամային տարածքներում»,- ասել է գեներալը։

Նրա կարծիքով Թուրքիայի նախագահ Էրդողանը ՆԱՏՕ-ի վրա ճնշում գործադրելու միջոցով ուզում է ուժեղ ու վճռական առաջնորդի տպավորություն ստեղծել իր ժողովրդի աչքերում, ինչով հույս ունի ավելացնել իր շանսերը նախագահական լիազորությունների ուժեղացման մասին հանրաքվեում։

Գեներալի կարծիքով, եթե հանրաքվեի արդյունքներով Էրդողանը ստանա այն, ինչին ձգտում է, ՆԱՏՕ-ում պետք է զգուշանան հնարավոր զարգացումներից։ Ամրապնդելով իր ուժերը, Էրդողանը կարող է մտածել, թե որ ուղով պետք է իր երկիրը շարժվի ապագայում։

«Ամենավատ սցենարով Թուրքիան կարող է ընտրություն կատարել ՆԱՏՕ-ի անդամի ու Ռուսաստանի մտերիմ դաշնակցի հեռանկարների միջեւ»,- ասում է գեներալը։

ԵՄ երկրների հետ ԱՆկարայի դիվանագիտական կոնֆլիկտներից հետո ԱՆկարան արգելափակել է ռազմական համագործակցության որոշ ծրագրեր։ ՆԱՏՕ-ում բացատել են, որ այդ քայլերը վերաբերում են միայն Ավստրիային, որը դաշինքի անդամ չէ, բայց գործընկեր է։

Որոշ տվյալներով թուրք զինծառայողները չեն մասնակցի ՆԱՏՕ-ի այն ակցիաներին, որոնց ծրագրված է ավստրիացի զինվորականների մասնակցությունը։ Անկարայի նման գործողությունները կարող են խնդիրներ ստեղծել մասնավորապես Աֆղանստանում ու Կոսովոյում դաշինքի առաքելությունների համար։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0