Գլխավոր էջ | Թուրքիա | Սոմալիում հիմնված թուրքական ռազմաբազան սկսում է իր գործունեությունը

Սոմալիում հիմնված թուրքական ռազմաբազան սկսում է իր գործունեությունը

By
Սոմալիում հիմնված թուրքական ռազմաբազան սկսում է իր գործունեությունը

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հիմնված թուրքական ռազմաբազայի բացումը ծրագրվում է իրականացնել 2017թ. ապրիլին: Ըստ թուրքական «Vatan» թերթի կայքի` սպասվում է, որ բացման արարողությանը կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և  զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը:

Ռազմաբազայի գործունեության շրջանակներում թուրք զինվորները մարզելու են Սոմալիի ազգային բանակի և աֆրիկյան այլ երկրների երկրների զինվորներին:

Այս ռազմաբազան արտերկրում Թուրքիայի կողմից ստեղծված ամենամեծ ռազմաբազան է: Մինչ այդ Թուրքիան ռազմաբազաներ էր հիմնել Իրաքում, Ադրբեջանում, Քաթարում  ու Ալբանիայում:

Աղբյուրը նշում է, որ ռազմաբազայի հիմնումը կուժեղացնի պայքարը ահաբեկչության դեմ:

Ռազմաբազայում սկզբի համար ծառայություն է իրականացնելու 200 թուրք զինվորական: Այնտեղ պատրաստություն կանցնեն 10.500 սոմալեցի զինվոր ու ոստիկան:

Բազայում կգործի 1000 զինվորականի համար նախատեսված 3 ռազմական դպրոց:2015թ. –ից սկսված ռազմաբազայի շինարարության վրա ծախսվել է 50մլն դոլար:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0