Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայում բանտարկյալների թիվը ավելացել է 191%-ով

Թուրքիայում բանտարկյալների թիվը ավելացել է 191%-ով

By
Թուրքիայում բանտարկյալների թիվը ավելացել է 191%-ով

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) կողմից հրապարակված տվյալների  համաձայն` Թուրքիայում բանտարկյալների թիվը 2006-2015թթ աճել է 191տոկոսով:

«Demokrathaber» լրատվական կայքը, հղում անելով գերմանական «Deutsche Welle» -ին նշում է, որ Թուրքիայում ձերբակալվածների թիվը չնայած կտրուկ աճել է նախորդ տարվա հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո, այնուամենայնիվ, մինչ այդ էլ երկրում կալանավորների թիվը շատ է եղել: Ըստ ԵԽ տվյալների՝ երկրում յուրաքանչյուր 100 հազար մարդուց 220.4-ը ձերբակալված է:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիան այն երկրների շարքում է, որտեղ բանտարկյալների թիվը գերազանցում է երկրի քրեակատարողական համակարգի հնարավորությունները:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ երկրի բանտերում կա 186 հազար 920 կալանավոր, այնինչ բանտային պայմանները թույլատրում են 179 հազար 883 մարդու կալանավորումը:

Նախարարը նշել էր, որ բանտարկյալների թվի՝ թույլատրելի սահմանի գերազանցումը առաջացրել է նոր բանտեր կառուցելու անհրաժեշտություն, ուստի ներկայումս առկա 370 բանտերի թիվը նախատեսվում է հասցնել 453-ի:

 

Ի դեպ վերոնշյալ ձերբակալվածներից մոտ 38 հազարը կալանավորվել է հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0