Գլխավոր էջ | Տարածաշրջան | ՌԴ ՊՆ խորհրդականը Հայաստանին և Ադրբեջանին «զգոն լինելու» կոչ է արել

ՌԴ ՊՆ խորհրդականը Հայաստանին և Ադրբեջանին «զգոն լինելու» կոչ է արել

By
ՌԴ ՊՆ խորհրդականը Հայաստանին և Ադրբեջանին «զգոն լինելու» կոչ է արել

ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդական Անդրեյ Իլնիցկին մեկնաբանել է ամերիկյան Rand Сorporation հետախուզական վերալուծական կենտրոնի վերջին զեկույցը՝ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում:

RandСorporation-ի զեկույցում խոսվում է Ռուսաստանի հետ դիմակայության միջոցների մասին և նշվում, որ ամերիկյան կողմը պետք է գործադրի առավելագույն ջանքերը՝ Ռուսաստանին բոլոր միջազգային կազմակերպություններից բացառելու համար (բացի ՄԱԿ-ից), ինչպես նաև ԱՄՆ-ի Հարավային Կովկասի պետությունների հետ կապերն ընդլայնելու անհրաժեշտության մասին:

«ԱՄՆ-ում ընդունում են, որ Ռուսաստանի դիրքերը շատ ամուր են Հյուսիսային Կովկասում, իսկ հարավում կարելի է օգտվել առկա հակասություններից: Նրանք վստահ են, որ Ադրբեջանն անդառնալիորեն շարժվելու է Արևմուտքի ուղղությամբ: Պետք է նաև նշեմ, թե որտեղ է գտնվում աշխարհում ԱՄՆ-ի գրեթե ամենամեծ դեսպանատունը՝ Հայաստանում: Եվ դա պատահական չէ, քանի որ այնտեղ դիտարկվում է ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ տարածաշրջանը: Ես կարծում եմ, որ և՛ մեր հայ, և՛ ադրբեջանցի ընկերները պետք է զգոն լինեն. թշնամին չի ննջում»,- ասել է խորհրդականը:

Իլնիցկին նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները փորձելու է ապակայունացնել իրավիճակը Մերձդնեստրում, Ուկրաինայում, Բելառուսում՝ Ռուսաստանին վնասելու նպատակով:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0