Գլխավոր էջ | Տարածաշրջան | Իրաքյան Քուրդիստանը նոր նախագահ ունի

Իրաքյան Քուրդիստանը նոր նախագահ ունի

By
Իրաքյան Քուրդիստանը նոր նախագահ ունի

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանը նոր նախագահ ունի։ Խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքում Իրաքյան Քուրդիստանի նախագահ է ընտրվել Նեչիրվան Բարզանին: Նա ներկայացնում է «Քուրդիստանի դոմոկրատական կուսակցությունը»։ Խորհրդարանի 111 պատգամավորից 68-ը կողմ են քվեարկել Բարզանիի թեկնածությանը։ Այս մասին տեղեկանում ենք  Էրմենիհաբերից։

Մինչ նախագահ ընտրվելը, Նեչիրվան Բարզանին զբաղեցնում էր Իրաքյան Քուրդիստանի վարչապետի պաշտոնը՝ միաժամանակ կատարելով նաև նախագահի պարտականությունները։

 2017թ. սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում անցկացվեց անկախության հանրաքվե։ Ի պատասխան հանրաքվեին՝ Իրաքի բանակը ռազմական գործողությունների անցավ, որի հետևանքով Իրաքի քրդերը կորցրեցին նավթային պաշարներով հարուստ Քիրքուք շրջանը։

 

Այնուհետև հոկտեմբերի 25-ին քրդերը հայտարարություն տարածեցին հիշյալ հանրաքվեն չեղարկելու մասին, իսկ գործող նախագահ Մեսութ Բարզանին հրաժարական տվեց։ Այդ ժամանակվանից ի վեր նախագահի պաշտոնը թափուր էր:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0