Գլխավոր էջ | Տարածաշրջան | Ըստ վերլուծաբանի՝ Բելառուսը Թուրքիային կօգնի ՀՕՊ համակարգեր արտադրելու գործում

Ըստ վերլուծաբանի՝ Բելառուսը Թուրքիային կօգնի ՀՕՊ համակարգեր արտադրելու գործում

By
Ըստ վերլուծաբանի՝ Բելառուսը Թուրքիային կօգնի ՀՕՊ համակարգեր արտադրելու գործում

Բերլառուսցի վերլուծաբան Ալեքսանդր Ալեսին մեկնաբանել է Բելառուսի և Թուրքիայի միջև ռազմարդյունաբերական համագործակցության համաձայնագրի ստորագրումը:

Ըստ նրա՝ նշյալ համաձայնագրից օգուտներ են քաղելու երկու երկրներն էլ։ Այդ համաձայնագիրը թույլ է տալու երկու երկրներին համագործակցել ՀՕՊ համակարգեր արտադրելու գործում։ Ինչպես հայտնի, էթուրքական կողմը ՀՕՊ համակարգերի կարիք ունի, իսկ Բելառուսն ունի Անկարայի համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ։ 

Վերլուծաբանը նկատել է տալիս, որ Մինսկը վաղուց զբաղվում է հին ՀՕՊ համակարգերի արդիականացման գործընթացով։ Նույւնիսկ ԽՍՀՄ-ի ժամանակ Բելառուսում արդիականացված ՀՕՊ համակարգերն ուղարկվում էին աֆրիկյան և ասիական երկրներ։

«Մեր օրերում Բելառուսը զբաղվում  է «Ալեբարդա» ՀՕՊ համակարգերի արդիականացմամբ, բայց դրա համար անհրաժեշտ միջոցներ չունի և այդ առումով Թուրքիան այդ նախագծին կարող է ֆինանսական աջակցություն ցուցաբերել, իսկ դրա դիմաց Անկարան կստանա բելառուսական տեխնոլոգիաները ՀՕՊ համակարգերի հարցով»։ 

Ալեքսանդր Ալեսին նաև նշել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ Բելառուս կատարած այցի ժամանակ դռնփակ հանդիպում է կայացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ 

 

Աղբյուր`    Sputnik.com.tr

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0