Գլխավոր էջ | Տարածաշրջան | Դիվանագիտական սկանդալ՝ թուրք դեսպանի մասնակցությամբ

Դիվանագիտական սկանդալ՝ թուրք դեսպանի մասնակցությամբ

By
Դիվանագիտական սկանդալ՝ թուրք դեսպանի մասնակցությամբ

Ղրղզստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջենգիզ  Քամիլ Ֆըրաթը սկանդալային իրավիճակում է հայտնվել։

Իսլամական պահքի՝ ռամադան ամսվա ընթացքում Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կազմակերպվել է խնջույք, որին մասնակցել է թուրք դեսպանը: Հրավիրյալների մեջ է եղել նաև Օրհան Քըլըչը, որը թուրքական կայքի պնդմամբ՝ գյուլենական դպրոցի տնօրենն է եղել։ Դահլիճը լքելուց առաջ թուրք դեսպանն ասել է.

«Մենք ձեր երկրում 35մլն դոլարի ներդրում ենք անում, իսկ դուք մեզ նրանց հետ միևնույն սեղանի շուրջ եք նստացնում։  Դուք ինչպե՞ս եք այստեղ հրավիրել ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի ներկայացուցչին։ Եվ սա անում եք ռամադանի ժամանա՞կ։  Ասեմ ձեզ, որ  դուք պետք է ընտրեք, կամ Թուրքիան, կամ ահաբեկչական կազմակերպությունը։ Այդ մարդը մահմեդական էլ չէ։ Ես այս մասին կզեկուցեմ նախագահին»։

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0