Գլխավոր էջ | Տարածաշրջան | Երևանին և Բաքվին կաջակցենք փոխզիջումային հանգուցալուծման որոնումներում. ՌԴ ԱԳՆ

Երևանին և Բաքվին կաջակցենք փոխզիջումային հանգուցալուծման որոնումներում. ՌԴ ԱԳՆ

By
Երևանին և Բաքվին կաջակցենք փոխզիջումային հանգուցալուծման որոնումներում. ՌԴ ԱԳՆ

Կիրակի լրանում է Բիշքեկում Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ստորագրած հրադադարի համաձայնագրի 25 տարին, և այս կապակցությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել:

«Ս.թ. մայիսի 12-ին լրանում է 25 տարին այն օրից, երբ ուժի մեջ մտավ հրադադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրել են Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները: Համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության ուղղակի միջնորդությամբ: Այն թույլ է տվել դադարեցնել զանգվածային արյունահեղությունը և գործարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Մայիսի 12-ի համաձայնագիրը մինչև հիմա շարունակում է մնալ հրադադարի պահպանման հիմքը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը բարդ է: Այն վերելքներ ու անկումներ է ունենում: Կարգավորման գործընթացի մասնակիցներից պահանջվում է ժամանակ ու քաղաքական կամք՝ կարգավորման առանցքային հարցերի շուրջ համաձայնության գալու համար:

Մենք տեսնում ենք հակամարտող կողմերի՝ կայուն խաղաղության հասնելուն ուղղված համատեղ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը: Այդ մասին են վկայում, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Վիեննայում վերջերս կայացած հանդիպման արդյունքները, ինչպես նաև երկու երկրների արտգործնախարարների՝ Մոսկվայում կայացած բանակցությունները:

 

Մեր կողմից աջակցություն կցուցաբերենք Բաքվին և Երևանին՝ գտնելու փոխզիջումային հանգուցալուծումներ: Ինչպես և նախկինում, շարունակելու ենք հետևողական միջնորդական ջանքեր ձեռնարկել Մինսկի խմբի շրջանակում՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին»,- ասված է հայտարարության մեջ:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0