Գլխավոր էջ | Տարածաշրջան | Ռուսաստանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների մասին. Զախարովա

Ռուսաստանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների մասին. Զախարովա

By
Ռուսաստանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների մասին. Զախարովա

Ռուսական կողմը հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ՄԽ-ում ՌԴ համանախագահությանը լիարժեք կերպով տեղեկացրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգին Մոսկվայում ապրիլի կեսին ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների եւ նրանց կողմից ընդունված համատեղ հայտարարության մասին: Ճեպազրույցին այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացվուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

«Մոսկովյան հանդիպումից հետո արձանագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի շահագրգռվածությունը հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարում, -նշել է նա: Խոսքը հակամարտության գոտում իրավիճակի հետագա կայունացման քայլերի մասին է, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների, կողմերի տարածքում անազատության մեջ գտնվող անձանց բարեկամների այցերի հասանելիության եւ մարդկանց միջեւ շփումների հաստատման ուղղությամբ գործնական աշխատանք սկսելու պատրաստակամության մասին, այդ թվում ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ ուղեւորությունների»:

 

Գրեմինգերն իր կողմից հաստատել է ղարաբաղյան կարգավորմանը աջակցելու ԵԱՀԿ մտադրությունը, հայտնել է Զախարովան:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0