Գլխավոր էջ | Տարածաշրջան | Իսրայելը ոչ մի փամփուշտով չի օգնի Ադրբեջանի թշնամիներին․ Իսրայելի պաշտպանության նախկին փոխնախարար

Իսրայելը ոչ մի փամփուշտով չի օգնի Ադրբեջանի թշնամիներին․ Իսրայելի պաշտպանության նախկին փոխնախարար

By
Իսրայելը ոչ մի փամփուշտով չի օգնի Ադրբեջանի թշնամիներին․ Իսրայելի պաշտպանության նախկին փոխնախարար

«Եթե Հայաստանը ցանկանում է Իսրայելի հետ բարելավել իր հարաբերությունները, ապա կարծում եմ, որ Իսրայելը ոչ ոքի չի մերժի այդ հարցում։ Սակայն միշտ պետք է մի բան հիշել՝ Իսրայելը երբեք ոչ մի փամփուշտով անգամ չի օգնի Ադրբեջանի թշնամիներին, հիշե՛ք՝ ոչ մի փամփուշտով»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախկին փոխնախարար Էֆրաիմ Սնեն։ Նրա խոսքերը հրապարակել է stmegi.com-ը։

Նախկին փոխնախարարի խոսքով՝ Իսրայելը Հայաստանին չի տրամադրի երբեք մի բան, որը կարող է օգտագործվել Ադրբեջանի դեմ։

«Ոչ, ոչ և ոչ։ Այսպիսին է մեր դիրքորոշումը։ Ես հավատացած եմ, որ մեր կառավարության անդամներից ոչ մեկը այնքան հիմար չէ, որ դա չհասկանա և չիմանա։ Իսրայելը ոչ մի կաթիլ չի օգնի Ադրբեջանի թշնամուն։ Մենք դաշնակիցներ ենք, մենք եղբայրներ ենք»՝ նշել է Սնեն։

Խոսելով այն մասին, թե ժամանակակից ինչ զինատեսակ կառաջարկի Իսրայելը Ադրբեջանին՝ նա ասել է, որ Իսրայելը այնքան հիմար չէ, որ դրա մասին բացահայտ խոսի։

 

«Ես կարող եմ խոսել միայն երկկողմ հարաբերությունների մասին, ոչ զենքի, դա բացառվում է։ Ես այդ հարաբերությունները բարձր եմ գնահատում, բայց դրանք պետք է ավելի բարելավվեն։ Մենք պետք է ընդլայնենք մեր բարեկամությունը բոլոր բնագավառներում։ Ձեզ հայտնի է, որ ամեն տարի Ադրբեջան են այցելում մեծ թվով իսրայելցի զբոսաշրջիկներ։ Նրանք հաղորդակցվում են Ադրբեջանի հարուստ մշակույթին և ժառանգությանը։ Ես կառաջարկեի միջհամալսարանական շփումներ սկսկել։ Մեզ համար շատ թանկ է Ադրբեջանի հետ բարեկամությունը։ Նա մեզ շատ պետք է»,- հայտարարել է Սնեն։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0