Գլխավոր էջ | Տարածաշրջան | ԱՊՀ երկրների բանակների շտաբների պետերը Մոսկվայում կքննարկեն անօդաչու սարքերի դիմակայության հարցերը

ԱՊՀ երկրների բանակների շտաբների պետերը Մոսկվայում կքննարկեն անօդաչու սարքերի դիմակայության հարցերը

By
ԱՊՀ երկրների բանակների շտաբների պետերը Մոսկվայում կքննարկեն անօդաչու սարքերի դիմակայության հարցերը

Մոսկվայում հինգշաբթի տեղի է ունենում ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստը՝ ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ։ Այս մասին տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում։

«Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն փոխգործակցության հարցերը ռազմական ոլորտում»,- ասվում է հաղորդագրությունում։

«Մասնավորապես,  կքննարկվեն անօդաչու թռչող սարքերի կիրառության եւ դրանց դիմակայելու, զինված ուժերի տեղագրական ապահովման ոլորտում համագործակցության զարգացման հարցերը, նախանշվել են համատեղ միջոցառումներ գալիք տարվա համար։ Բացի այդ, նախատեսվում է քննարկել պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի համալիր»,- հավելել են մամուլի ծառայությունում։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0