Գլխավոր էջ | Տարածաշրջան | Ինչպե՞ս փոխարինել ԵԱՏՄ երկրների տնտեսության գերակա ոլորտներում ներմուծվող ապրանքները. քննարկում Մոսկվայում

Ինչպե՞ս փոխարինել ԵԱՏՄ երկրների տնտեսության գերակա ոլորտներում ներմուծվող ապրանքները. քննարկում Մոսկվայում

By
Ինչպե՞ս փոխարինել ԵԱՏՄ երկրների տնտեսության գերակա ոլորտներում ներմուծվող ապրանքները. քննարկում Մոսկվայում

Մարտի 13-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արդյունաբերության ոլորտի նախարարների հանդիպումը, որին մասնակցել են Միության բոլոր երկրների կառավարությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունները։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Հանդիպման մասնակիցները քննարկել են տնտեսության գերակա ոլորտներում ներմուծման փոխարինման իրականացմանն առնչվող հարցեր:

Այս համատեքստում Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտնել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու ԵԱՏՄ երկրների կոնկրետ առաջարկներն այն ապրանքների փոխարինման մասով, որոնք նախկինում Ռուսաստանը ներկրում էր երրորդ երկրներից։

Քննարկվել է անդամ երկրների հնարավոր մասնակցությունը Ռուսաստանում մշակված արդյունաբերության ոլորտում պետական տեղեկատվական համակարգին, անդրադարձ է եղել ԵԱՏՄ-ում միասնական արդյունաբերական քաղաքականության ձևավորման հեռանկարներին։ Մասնակիցները մտքեր են փոխանակել նաև որոշ ապրանքների մասով միանական եվրասիական բրենդի ստեղծման հնարավորությունների վերաբերյալ՝ դեպի երրորդ երկրներ ավելի արդյունավետ արտահանում իրականացնելու նպատակով։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0