Գլխավոր էջ | Տարածաշրջան | ՌԴ ԱԳՆ-ն հայկական արմատներով քաղաքացիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու հնարավոր վտանգների մասին

ՌԴ ԱԳՆ-ն հայկական արմատներով քաղաքացիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու հնարավոր վտանգների մասին

By
ՌԴ ԱԳՆ-ն հայկական արմատներով քաղաքացիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու հնարավոր վտանգների մասին

ՌԴ ԱԳՆ-ն հայկական արմատներով ռուս քաղաքացիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու հնարավոր վտանգների մասին:

«ԼՂ հիմնախնդրի չկարգավորված լինելու պատրվակով Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է թույլ չտալ մուտքն իրենց երկրի տարածք այն անձանց, որոնք անկախ քաղաքացիությունից ուղղակի կամ անուղղակի կերպով հայ ազգի պատկանելիության նշաններ ունեն»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից նշում են, որ Ադրբեջան ժամանող ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրական գործողությունների անթույլատրելիության մասին ռուսական կողմի բազմաթիվ դիմումներն ադրբեջանական կողմին անտեսվում են:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՌԴ ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս Ադրբեջան կատարելիք ուղևորության ժամանակ մանրակրկիտ կշռադատել հնարավոր վտանգները:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0