Գլխավոր էջ | Տարածաշրջան | Իրանը և Ռուսաստանը քննարկել են երկու երկրների էլեկտրացանցերի միավորման հեռանկարը

Իրանը և Ռուսաստանը քննարկել են երկու երկրների էլեկտրացանցերի միավորման հեռանկարը

By
Իրանը և Ռուսաստանը քննարկել են երկու երկրների էլեկտրացանցերի միավորման հեռանկարը

Իրանի Էներգետիկայի նախարար Ռըզա Արդաքանիյանը Ռուսաստանի իր պաշտոնակից Ալեքսանդր Նովակի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ադրբեջանի, Վրաստանի կամ Հայաստանի տարածքով երկու երկրների Էլեկտրացանցերի միավորման հեռանկարը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մարտի 12-ին հայտնել է Իրանի Էներգետիկայի նախարարության պաշտոնական կայքը։

Բացի այդ, նախարարները պայմանավորվել են Թեհրանում և Սպահանում միջկառավարական հանձնաժողովի եռօրյա նիստ անցկացնելու շուրջ, որը պետք է սկսվի հունիսի 16-ին: Նաև կողմերը որոշել են մայիսի 15-ին Իրանի մայրաքաղաքում կազմակերպել խորհրդաժողով՝ նվիրված Իրանի և Հյուսիսային Կովկասի տնտեսական ու առևտրական համագործակցությանը:

Փետրվարին Իրանում ՌԴ դեսպան Լևան Ճաղարյանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդի էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Իրանի համագործակցության և ստորագրված պարտավորագրերի կատարման վրա: Առաջին հերթին դա վերաբերում է Ռուսաստանի կողմից Խորմոզգանի նահանգում «Սիրիք» ջերմաէլեկտրակայանի չորս էներգաբլոկների կառուցմանը: Նրա խոսքով՝ Մոսկվան ընդհանուր առմամբ գոհ է երկրների միջև էներգետիկական համագործակցության զարգացման դինամիկայից:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0