Գլխավոր էջ | Տարածաշրջան | Վրացական իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել ադրբեջանցիների բողոքի ցույցին. վրացահայ նախկին պատգամավոր

Վրացական իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել ադրբեջանցիների բողոքի ցույցին. վրացահայ նախկին պատգամավոր

By
Վրացական իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել ադրբեջանցիների բողոքի ցույցին. վրացահայ նախկին պատգամավոր

Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի առջև, ադրբեջանցիների իրականացրած բողոքի ակցիան ավարտվել է, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկարեց Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը։

Ակցիայի շրջանակներում, հիշեցնենք, վերջիններս պահանջում էին ապամոնտաժել Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի հուշարձանը։

Սամվել Պետրոսյանի հավաստամբ, այսօր տեղի ունեցած ցույցը բազմամարդ չի եղել։ Ի սկզբանե, որոշվել է այն անցկացնել փետրվարի 5-ին, սակայն ցուցարարների թիվն այդ օրը շատ փոքր է եղել ու ակցիան հետաձգվել է։

Հայազգի քաղաքական գործիչը նշեց, որ վրացական իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել ադրբեջանաիկան համայնքի բողոքի գործողությանը՝ գերադասելով մնալ չեզոք դիրքում։

«Վրաստանը ցանկանում է հավասարակշռված քաղաքականություն վարել՝ կողմերից ոչ մեկին չնեղացնելու համար»,- ասաց Սամվել Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ 1994 թվականին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում տեղադրված Միքայել Ավագյանի հուշարձանն ավելի վաղ վնասվել էր, և գյուղի բարերարը՝ Միքայել Ավագյանի ազգականը, միջոցներ էր հատկացրել նորը տեղադրելու համար:

Հուշարձանը վերաբացվել էր հունվարի 20-ին: Ավագյանի կիսանդրու վերաբացումից հետո ադրբեջանական, ինչպես նաև վրացական մամուլում ու սոցցանցերում հակահայկական տրամադրություններ էին սկսել տարածվել։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0