Գլխավոր էջ | Տարածաշրջան | Թուրքիան և Հունաստանը պայմանավորվել են նվազեցնել լարվածությունն ու ակտիվացնել համագործակցությունը

Թուրքիան և Հունաստանը պայմանավորվել են նվազեցնել լարվածությունն ու ակտիվացնել համագործակցությունը

By
Թուրքիան և Հունաստանը պայմանավորվել են նվազեցնել լարվածությունն ու ակտիվացնել համագործակցությունը

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում կայացած բանակցությունների ժամանակ պայամանավորվել են նվազեցնել լարվածությունն ու վստահություն հաստատելու միջոցներ ձեռնարկել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է հույն վարչապետը բանակցությունների ավարտին կայացած ասուլիսում:

Բանակցությունների ավարտին, որոնք նախատեսված մեկ ժամի փոխարեն 3 ժամ են տևել, Ցիպրասը հայտարարել է, որ պետք է որոշում գտնվի երկկողմ հարաբերություններում առկա բոլոր բարդ խնդիրների համար:

«Մենք պայմանավորվել ենք ակտիվացնել երկու՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջև համագործակցությունն անվտանգության ոլորտում: Մենք ցանկանում ենք հիմք ստեղծել, որպեսզի կարողանանք կառուցել»,- ասել է Ցիպրասը:

Նրա խոսքով՝ կողմերը կարող են միասին աշխատել նոր եվրոպա-թուրքական համագործակցության ռազմավարություն մշակելու, տնտեսական և էներգետիկ ոլորտում համագործակցությունն առաջ տանելու համար:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0