Գլխավոր էջ | Տարածաշրջան | ՀՀ դեսպանը և Սիրիայի վարչապետը կարևորել են հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի ձևավորումը

ՀՀ դեսպանը և Սիրիայի վարչապետը կարևորել են հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի ձևավորումը

By
ՀՀ դեսպանը և Սիրիայի վարչապետը կարևորել են հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի ձևավորումը

Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը հունվարի 30-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Իմադ Մուհամմադ Դիբ Խամիսի (Imad Khamis) հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՍԱՀ վարչապետը շնորհավորել է Տիգրան Գևորգյանին Սիրիայում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան պատասխանատու առաքելության մեջ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքի խոսքերի համար՝ դեսպան Գևորգյանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանքեր կգործադրի հայ-սիրիական բարեկամական հարաբերություններն էլ ավելի զարգացնելու և խորացնելու համար:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա համագործակցության մակարդակի վերաբերյալ՝ միևնույն ժամանակ ընդգծելով հարաբերությունների շրջանակն ընդլայնելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Այս կապակցությամբ երկուստեք կարևորվել է հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի ձևավորումը: Իմադ Մուհամմադ Դիբ Խամիսը նշել է, որ սիրիական ճգնաժամը ավերիչ հետևանքներ է ունեցել երկրի տնտեսության համար, այդ իսկ պատճառով բարեկամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խթանումը ՍԱՀ կառավարության առաջնահերթ նպատակներից մեկն է: Իր հերթին, ՀՀ դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավոր ցանկացած աջակցություն ցուցաբերել բարեկամ Սիրիային:

Հանդիպման ավարտին ՍԱՀ վարչապետը խնդրել է իր ջերմ շնորհավորանքները փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վերանշանակվելու և ՀՀ նոր կառավարության ձևավորման կապակցությամբ:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0